Լեւոն Տեր-Պետրոսյանը դիմել է ՍԴ` ելույթի համար իրեն ժամանակ տրամադրելու համար

PanARMENIAN.Net - Հայաստանի նախկին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը խնդրել է ՀՀ Սահմանադրական դատարանին նախագահական ընտրությունների վիճարկման հայցի վերաբերյալ իրեն ժամանակ տրամադրել ելույթի համար, չորեքշաբթի ՍԴ նիստում հայտարարել է իրավաբան Պարգեւ Օհանյանը, որը ներկայացնում է Տեր-Պետրոսյանի շահերը: Նախօրեին Տեր-Պետրոսյանը գրավոր դիմում է ներկայացրել ՍԴ` խնդրելով նիստի ընթացքում ցանկացած օր իրեն 10 րոպե տրամադրել Հայաստանում փետրվարի 19-ի նախագահական ընտրությունների վիճարկման վերաբերյալ հայտարարություն անելու համար: «Նախկին նախագահը խնդրում է այդ ժամանակը քննվող հայցի վերաբերյալ իր տեսակետը ներկայացնելու համար»,-պարզաբանել է Օահնյանը: ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանը հայտարարել է, թե Տեր-Պետրոսյանը կարող է ելույթ ունենալ կողմերի կարծիքների փոխանակման ժամանակ, կամ հայցվորի եզրափակիչ խոսքով, հաղորդում է «Նովոստի-Արմենիան»:



Հայաստանի Սահմանադրական դատարանը երեքշաբթի սկսել է փետրվարի 19-ին կայացած ընտրությունների բողոքարկման վերաբերյալ հայտարարությունների դիտարկումը: ՍԴ-ն քննում է նախագահի թեկնածուներ Լեւոն Տեր-Պետրոսյանի եւ Տիգրան Կարապետյանի հայցերը մեկ վարույթում:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---