Ս. Սարգսյան. Հայ-ռուսական հարաբերությունները հարուստ անցյալ ունեն, շատ լավ ներկա եւ, վստահ եմ, հարուստ ապագա 7 մարտի 2008 - 16:44 AMT PanARMENIAN.Net - «Հայ-ռուսական հարաբերությունները հարուստ անցյալ ունեն, շատ լավ ներկա եւ, վստահ եմ, հարուստ ապագա»,- հայտարարել է Հայաստանի վարչապետ, ՀՀ նորընտիր նախագահ Սերժ Սարգսյանը «Ռոսսիյսկայա գազետա»-ին տված հարցացրույցում: «Ինձ ուրախացնում է այն փաստը, որ վերջին հինգ-յոթ տարիներին ապրանքաշրջանառությունը մեր երկրների միջեւ մի քանի անգամ աճել է: Ռուսաստանը հիմնական ներդնողն է Հայաստանի տնտեսությունում: Արտասահմանից Հայաստանի տնտեսության մեջ ներդրած յուրաքանչյուր երեք դոլարից մեկը Ռուսաստանից է: Ռուսական բիզնեսը շատ լավ է զարգանում Հայաստանում: Հայտնի ռուսական ընկերություններ աշխատում են մեր տնտեսության տարբեր ասպարեզներում: Քաղաքական տեսանկյունից էլ մեր երկրների հարաբերությունները եւս շատ բարձր մակարդակի վրա են գտնվում»,- նշել է Սերժ Սարգսյանը:Նրա խոսքերով, դրանք ռազմավարական գործընկերության բնույթ են կրում, ինչը համապատասխանում է ինչպես Մոսկվայի, այնպես էլ Երեւանի շահերին: Դա փոխշահավետ համագործակցություն է: «Ինչը ինձ չի՞ գոհացնում հայ-ռուսական հարաբերություններում: Դրանց զարգացման ներուժ կա, ոչ միայն քաղաքականության եւ տնտեսության բնագավառներում, այլեւ այլ ասպարեզներում, օրինակ` կրթության եւ մշակույթի: Այդ ներուժը դեռեւս չիրականացված է մնում»,- ամփոփել է նա: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | Բագրատ սրբազանն ուղերձ է հղել. Այլընտրանք չկա` կամ այսօր, կամ երբեք Կիրանցեցիները փակել են Հայաստան–Վրաստան միջպետական ճանապարհը Միրզոյանը՝ Բուրիչին. ՀՀ–ն կառուցողական ներգրավված է տարածաշրջանային կապուղիների ապաշրջափակման քննարկումներում Միրզոյանը ստորագրել է Օվիեդոյի կոնվենցիան Իդրամ Ջունիորն ու Կորիզը գործակցության հուշագիր են կնքել Կազմակերպությունները մշակում են ֆինանսական կրթության նոր մրցույթ ԿԽՄԿ աշխատակիցներն այցելել են Բաքվում պահվող Արցախի ղեկավարներին Նրանք կապ են հաստատել ընտանիքների հետ |