Չճանաչված հանրապետությունների համատեղ հայտարարությունը կհրապարակվի Պետդումայի նիստում

PanARMENIAN.Net - Ռուսաստանի Պետական դումայի այսօրվա նիստում կհրապարակվի չճանաչված հանրապետությունների համատեղ հայտարարությունը: Փաստաթղթի առանցքն, անկասկած, լինելու է չճանաչված հանրապետությունների անկախացումը: Սակայն, պակաս կարեւոր չէ այն, որ Աբխազիայի, Հարավային Օսեթիայի եւ Մերձդնեստրի ղեկավարները ընդհանուր հայտարարություն են ընդունել, որը նրանք մտադիր են հրապարակել այսօր ՌԴ Պետդումայի խորհրդարանական լսումների ընթացքում: Էդուարդ Կոկոյտիի խոսքերով, փաստաթուղթը պարունակում է կոնկրետ առաջարկներ մոլդովա-մերձդնեստրյան, վրաց-աբխազական եւ վրաց-օսական ճգնաժամերի լուծման վերաբերյալ, ինչը հույս է ներշնչում, որ բանակցային գործընթացը կշարունակվի: Այնպես որ մնում է միայն սպասել հրապարակման եւ դրան հետեւող Մոսկվայի, Թբիլիսիի եւ Քիշինեւի արձագանքին, հաղորդում է ԻնԱՊրո-ն:



Միեւնույն ժամանակ, Պետդուման չի նախատեսում այսօր ոչ մի որոշում ընդունել չճանաչված հանրապետությունների անկախության վերաբերյալ: «Ռուսաստանի դիրքորոշումը հիմնվում է միջազգային իրավունքի դրույթների վրա: Մենք ճանաչում ենք Վրաստանի ինքնիշխանությունն ու ամբողջականությունը, որի մաս են հանդիսանում Աբխազիան եւ Հարավային Օսեթիան, եւ չենք փոխի մեր դիրքորոշումը»,-ընդգծել է Պետդումայի միջազգային հարցերի կոմիտեի փոխնախագահ Լեոնիդ Սլուցկին:



Նշենք, որ ՌԴ Պետդումայի լսումներում Լեռնային Ղարաբաղի ճանաչման հարցը չի քննարկվելու:
 Ուշագրավ
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---