ԼՂՀ խորհրդարանականները կոչ են անում համաշխարհային հանրությանը ձեռնպահ մնալ երկակի չափանիշներից չճանաչված պետությունների հարցում13 մարտի 2008 - 14:03 AMT PanARMENIAN.Net - Լեռնային Ղարաբաղի Ազգային Ժողովի «Ժողովրդավարություն», «Հայրենիք» եւ «ՀՅԴ-88-ի շարժում» խմբակցությունները հանդես են եկել հայտարարությամբ 2008թ. փետրվարի 17-ին Կոսովոյի խորհրդարանի կողմից ընդունված Անկախության հռչակագրի կապակցությամբ:Հայտարարության մեջ, մասնավորապես, ասվում է. «ԼՂՀ ԱԺ խմբակցությունները, աջակցելով ազատ ինքնորոշման իրավունքին, ողջունելով միջազգային հանրության դիրքորոշումը մարդու իրավուքները եւ Կոսովոյի բնակչության մեծամասնության քաղաքացիական իրավունքները հարգելու հարցում, մեկնաբանելով, որ տասնամյակներ շարունակ Ադրբեջանի իշխանությունները հետեւողականորեն խտրականության, էթնիկ զտումների եւ բռնագաղթի քաղաքականություն էին վարում Լեռնային Ղարաբաղի բնիկ ժողովրդի դեմ, որի ողբերգական հետեւանքները կարելի էր կանխել բացառապես կազմակերպված ինքնապաշտպանության միջոցով, գտնում են, որ այդպիսով Ադրբեջանը Խորհրդային Միության փլուզման իրավաբանական ձեւակերպումի պահից կորցրեց Լեռնային Ղարաբաղի հանդեպ պետական իշխանություն գործադրելու բոլոր իրավական եւ բարոյական հիմքերը»: ԼՂՀ խորհրդարանի պատգամավորները, ափսոսանք հայտնելով հակամարտության ժամանակ մարդկային զոհերի եւ զրկանքների վերաբերյալ, հույս են հայտնում, որ բանակցությունների միջոցով հնարավոր կլինի հասնել կողմերի համար այնպիսի փոխադարձաբար ընդունելի որոշման, որը երաշխավորում է Լեռնային Ղարաբաղի ազատ ինքնորոշման փաստի միջազգային ճանաչումը եւ կոչ են անում համաշխարհային հանրությանը հետեւողական լինել ազգերի ինքնորոշման իրավունքի հիման վրա ստեղծված պետությունների ճանաչման հարցում եւ ձեռնպահ մնալ երկակի չափանիշներից»: Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | Վրաստան այցելողների կյանքի և առողջության պարտադիր ապահովագրությունը կգործի 2026–ի հունվարի 1-ից Դեսպանությունը պարզաբանում է ստացել Վրաստանի ԱԳՆ–ից ՀՀ Ֆինանսների նախարարն ու Հնդկաստանի դեսպանը գործակցությունն ընդլայնելու պատրաստակամություն են հայտնել Կողմերն անդրադարձել են այն հիմնական ոլորտներին, որոնց ուղղությամբ նախատեսվում է զարգացնել Փաստաբան․ Աշոտ Հարությունյանը սրբազանի հորդորով դադարեցրել է հացադուլն ու ջրադուլը Նա այժմ ոչ թե մյուս ձերբակալվածների նման գտնվում է ՁՎՊ–ում, այլ հիվանդանոցում Օդի ջերմաստիճանը հունիսի 1-ին կնվազի 2-4 աստիճանով Երևանում հունիսի 2-3-ին սպասվում է առանց տեղումների եղանակ |