Կոսովոյի հակամարտությունը բազմակողմանի է եւ պիտանի բոլոր հակամարտությունների, այդ թվում ղարաբաղյանի համար

PanARMENIAN.Net - «Եթե խոսեմ ոչ որպես Մինսկի խմբի համանախագահ, այլ որպես Ռուսաստանի քաղաքացի, ապա մեր դիրքորոշումը Կոսովոյի առումով հայտնի է: Կոսովոյի հակամարտությունը բազմակողմանի է եւ պիտանի բոլոր հակամարտությունների, այդ թվում ղարաբաղյանի համար»,- հայտարարել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցով ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուս համանախագահ Յուրի Մերզլյակովը: Ռուս դիվանագետը նշել է, որ սկզբունքը կայանում է նրանում, որ հակամարտության մեջ ներգրավված կողմերը պետք է պայմանավորվեն եւ ինչ-որ փոխադարձ որոշման հանգեն:



«Այն, որ Կոսվոյի տարբերակը, այսպես ասած, այլ հունով ուղվեց, մեր մեղքը չէ: Մենք ցանկանում ենք, որպեսզի Կոսովոյի կարգավորման գործընթացը իրավական հուն վերադառնա: Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորումը Կոսովոյի օրինակով մենք չենք տեսնում: Այստեղ, փառք Աստծո, կողմերը դեռ բանակցում են եւ հանդիպում: Վերջին հաշվով, այս գործընթացը իրավական հունով է ընթանում: Ցավոք, վերջին ժամանակներում մենք դա չենք տեսնում Կոսովոյում, անկախության միակողմանի հռչակումից հետո եւ, ամենակարեւորը, այն բանից հետո, երբ միջազգային հանրության որոշ անդամներ դեմ հանդես եկան այդ անկախությանը»,- ընդգծել է Մերզլյակովը, հաղորդում է «Թրենդ» ադրբեջանական գործակալությունը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---