Սերբերը ՄԱԿ-ի շենքի ուղղությամբ ձեռքի նռնակներ են նետել14 մարտի 2008 - 17:03 AMT PanARMENIAN.Net - Կոսովոյի հյուսիսում` ՄԱԿ-ի դատարանի շենք են այսօր ներխուժել հարյուրավոր սերբեր: Նրանք թույլ չեն տվել աշխատակիցներին անցնել իրենց աշխատավայրեր, իսկ շենքի վերեւում կանգնեցրել են սերբական դրոշը ՄԱԿ-ի դրոշի փոխարեն: Գրոհից առաջ ցուցարարները Կոսովոյում ՄԱԿ-ի շենքի ուղղությամբ մի քանի փոքր ձեռքի նռնակներ են նետել: Որեւէ հստակ պահանջներ սերբերը դեռ չեն ներկայացրել, հաղորդում է Associated Press-ը:Հիշեցնենք, որ 2008 թվականի փետրվարի 17-ին Կոսովոյի խորհրդարանը վավերացրել է տարածաշրջանի միակողմանի անկախությունը հռչակող փաստաթուղթը: Դրանից հետո նորահռչակ պետությունը ճանաչել են ԱՄՆ-ն, Մեծ Բրիտանիան, Գերմանիան եւ Եվրամիության եւս մի քանի պետություններ: Սերբական շրջանի ճանաչման դեմ են հանդես գալիս Ռուսաստանը, Իսպանիան եւ այլ երկրներ: Սերբիայի կառավարությունը կոչ է արել միջազգային հանրությանը չեղյալ համարել բոլոր անօրինական փաստաթղթերը` կապված Կոսովոյի անկախության միակողմանի հռչակման հետ: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | Դորտմունդի «Բորուսիան» հետաքրքրված է Սպերցյանով Սպերցյանի ներկայիս աշխատանքային պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2026 թվականի ամառը ՀՀ–ն Մոլդովայում մասնակցում է ՆԱՏՕ-ի Regex 2024 զորավարժությունների հերթական փուլին Զորավարժությունները, որոնց մասնակցում է ՆԱՏՕ–ի գործընկեր մոտ 30 երկիր, կտևեն մինչև մայիսի 24–ը Երևանում է ԱՄՆ ԿՀՎ ղեկավարի տեղակալը․ Նրան ընդունել է Փաշինյանը Քննարկվել են ինչպես երկկողմ, այնպես էլ միջազգային օրակարգի հարցեր ԱՆ–ն չի գրանցել Արշակ Կարապետյանի կուսակցությունը՝ օրենքի մի շարք խախտումների հիմքով Նախարարությունը պարզաբանում է տարածել |