Կոսովոյից հետո կարող է անջատվել Իրաքի Քրդստանը

PanARMENIAN.Net - Կոսովոյի նախադեպն այդքան ահավոր չէ: Հաջորդ տարածաշրջանը, որտեղ անջատվելու լուրջ նախանշաններ եւ հնարավորություններ կան, հանդիսանում է ոչ Մերձդնեստրը, ոչ էլ Աբխազիան կամ Հարավային Օսիան, այլ Իրաքի Քրդստանը: Այդ մասին հայտարարել է ուկրաինացի քաղաքագետ Դմիտրի Վիդրինը: «Մեկ դեպքը դեպք է, իսկ երկուսը` տենդենց: Այդ պատճառով, եթե աշխարհում շղթայական ռեակցիա սկսվի, այն կսկսվի ոչ թե Կոսովոյից, այլ երկրորդ փորձից, այդ ժամանակ, շատերը, ովքեր մտածում են անջատման մասին, կհասկանան, որ աշխատել է ոչ թե դեպքը, այլ արդեն տենդենց կա: Անկասկած, Իրաքի Քրդստանն այսօր առավել քան պատրաստ է անջատմանը, համենայն դեպս, Իրաքից: Այնտեղ արդեն կառավարություն կա, կան նախարարներ, այդ թվում` արտաքին գործոց, այնտեղ սեփական տնտեսություն կա եւ ԱՄՆ-ի բարիդրացիական վերաբերմունքը, որը, ամենայն հավանականությամբ, կճանաչի այդ տարածաշրջանը»,- նշել է քաղաքագետը:



Դմիտրի Վիդրինը վստահ է, որ հենց նման իրադարձություների զարգացման դեպքում կսկվեն գործընթացներ, որոնք անհարմար կլինեն այդ վթում եւ Ուկրաինայի համար, քանի որ «մեր մոտ հարեւան Թուրքիան երբեք չի ճանաչի նման երկրի անկախությունը: Ես չեմ բացառում ռազմական հակամարտությունները, որոնք կարող են ծավալուն միջպետական բնույթ ստանալ»: Քաղաքագետը վստահ է, որ նոր պետության ծնունդը հնարավոր է Միացյալ Նահանգների նախագահ Բարակ Օբամայի ընտրվելու դեպքում: «Նրա ընտրությունը նշանակում է եվրոպական աշխարհի վերաձեւաչափում, քանի որ ամերիկացիները մեկ տարվա ընթացքում կգնան Իրաքից, եւ այն ժամանակ արժէ ուշադրություն դարձնել Իրաքի տարածաշրջան»,- ընդգծել է Վիդրինը, հաղորդում է Expert-ը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---