ՄԱԿ-ի սակրավորները սկսել են ականազերծել Կիպրոսը բաժանող Լեդրայի հսկիչ-անձնագրային կետը27 մարտի 2008 - 13:41 AMT PanARMENIAN.Net - Կիպրոսում ՄԱԿ-ի սակրավորները սկսել են ականազերծել Լեդրայի հսկիչ-անձնագրային կետը: Լեդրան Նիկոսիայի կենտրոնական փողոցն է` կիսված Կիպրոսի խորհրդանիշը: 1974 թվականից ի վեր հույներն ու թուրքերը «կանաչ գծի» շրջանում, որը ՄԱԿ-ի չեզոք գոտին է Նիկոսիայի Լեդրա փողոցում, 17 000 ական են տեղադրել: Ականապատումը հապճեպ է կատարվել, առանց որեւէ համակարգի, կողմերից ոչ մեկը չի ստեղծել ականապատ դաշտերի ճշգրիտ քարտեզներ: Դա լրջորեն բարդեցնում է ականազերծումը: 2004 թ. նոյեմբերից ՄԱԿ-ի մասնագետները Եվրամիության աջակցությամբ ականազերծել են շուրջ 20 ականապատ դաշտեր, մինչ այդ ականազերծմամբ զբաղվել են հունա-կիպրոսյան զինվորականները, հաղորդում է Եվրոնյուսը: Ականազերծման եւ Լեդրայի հսկիչ-անձնագրային կետը բացելու վերաբերյալ որոշումն ընդունվել է մարտի 21-ին Կիպրոսի երկու մասերի առաջնորդների` Դիմիտրիաս Խրիստոֆիասի եւ Մեհմետ Ալի Թալաթի մարտի 21-ին կայացած հանդիպման ժամանակ: Ակնկալվում է, որ ականազերծումից հետո կապամոնտաժվի նաեւ սահմանային պատը, իսկ շրջակա շենքերը կամրացվեն: Սակայն սակրավորները դեռեւս չեն կարող ասել, թե երբ կբացվի հսկիչ-անձնագրային կետը: Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | Պաշտպանության փոխնախարարը Բեռլինում քննարկել է Գերմանիայի հետ ռազմատեխնոլոգիական գործակցությունը Ստորագրվել են փաստաթղթեր Սպերցյանով հետաքրքրված է իտալական Ա սերիայի 4 ակումբ Նրա պայմանագիրն ակումբի հետ ուժի մեջ է մինչև 2026–ի ամառը Առաջարկ. Օրենսդրական հիմքեր ստեղծել կիբերհանցավորության դեմ պայքարի համատեքստում Առանձին հավելվածի տեսքով կսահմանվի կիբեռհանցագործությունների ցանկ 2024-ին ՀՀ-ում 1-ին անգամ կանցկացվի համազգային «Գիտության շաբաթ» «Գիտության շաբաթն» անցկացվելու է Երևանում և բոլոր մարզերում, հոկտեմբերի 1-6-ը |