2 տարի անց Թուրքիան կփլուզվի՞27 մարտի 2008 - 14:16 AMT PanARMENIAN.Net - Այսօր Թուրքիայում հարձակում է գնում թուրքական պետության բոլոր հիմքերի վրա: Այդ մասին հայտարարել է Բախչեյրի համալսարանի ռեկտոր, պրոֆեսոր Դենիզ Ուլկե Արիբողանը: Գլխավոր դատախազության հարցապնդումը իշխող ԱԶԿ կուսակցության գործունեությունն արգելելու մասին նա համարում է այդ պայքարի մի մասը, որն, ըստ նրա, հիմնականում ընթանում է «գորգի տակ»: Նրա խոսքերով, մոտ ապագայում Թուրքիան դեմ առ դեմ կբախվի սուր մարտահրավերների: Նրանցից կարեւորն այն է, որ մոտ ապագայում քրդական հարցը Թուրքիայում կարծարծվի ամբողջ ուժով: Նրա խոսքերով, փլուզվում են պետության բոլոր հատվածները` օրենսդիր, գործադիր, նախագահական իշխանությունը: «Տեսեք թե ինչի է վերածվել մեր բանակը,-բացականչում է պրոֆեսոր Արիբողանը:-Նա արդեն չի կարողանում կազմակերպվել: Պետությունը գտնվում է փլուզման եզրին: Եվ այդ փլուզումը կարող է ուժգին հարվածել մեզ: Եթե դա պատահի, ապա ժողովրդավարական կարգը կքանդվի եւ հորիզոնում կնշմարի ռազմական դիկտատուրան, ապա այդ դեպքում հեշտությամն կառաջանա քրդական պետություն: Եթե այդ գործընթացները շարունակվեն, ապա երկու տարվա ընթացքում Թուրքիան կփլուզվի եւ կառաջանա քրդական պետություն»: Ըստ նրա, հարցը նրանում չէ, որ պետք է նորացնել պետությունը, արգելել իշխող կուսակցության գործունեությունը եւ ոչ էլ աշխարհիկության եւ ոչ աշխարհիկության միջեւ հակասության մեջ է: Արդյունքը քրդական պետությունն է, եւ քայլ առ քայլ Թուրքիան ընթանում է այդ ուղղությաբ, հաղորդում է «Քրդստանի նորությունները»: Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | Սպերցյանով հետաքրքրված է իտալական Ա սերիայի 4 ակումբ Նրա պայմանագիրն ակումբի հետ ուժի մեջ է մինչև 2026–ի ամառը Առաջարկ. Օրենսդրական հիմքեր ստեղծել կիբերհանցավորության դեմ պայքարի համատեքստում Առանձին հավելվածի տեսքով կսահմանվի կիբեռհանցագործությունների ցանկ 2024-ին ՀՀ-ում 1-ին անգամ կանցկացվի համազգային «Գիտության շաբաթ» «Գիտության շաբաթն» անցկացվելու է Երևանում և բոլոր մարզերում, հոկտեմբերի 1-6-ը Ընտրողներն այլևս չեն ծանուցվի թղթային եղանակով․ Ցուցակները կհրապարակվեն ԿԸՀ և ՆԳՆ կայքերում Ցուցակները կհրապարակվեն քվեարկության օրվան նախորդող 40-րդ և 7-րդ օրը |