ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար. Վրաստանն ու Ուկրաինան անցնում են «ինտենսիվ ներգրավման» նոր փուլ

PanARMENIAN.Net - Վրաստանն ու Ուկրաինան Բուխարեստում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում անցնում են նոր խորհրդակցային փուլ, որը ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը բնութագրել է որպես «ինտենսիվ ներգրավում»: «Այսօր մենք ընդգծում ենք, որ սատարում ենք այդ երկրների կազմակերպությանն անդամակցելու վերաբերյալ հայտարարություններին»,-հայտարարել է Յաապ դե Հոոպ Սխեֆերը:



ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը հավելել է, որ այս պահից սկսվում է Դաշինքին միանալու այդ երկու երկրների ցանկության շուրջ ինտենսիվ խորհրդակցությունների եւ քաղաքական մակարդակով բանավեճի շրաջնը: Նրա խոսքերով, «ինտենսիվ ներգրավման» փուլը անցումային կդառնա ՆԱՏՕ-ին անդամակցելու գործողությունների ծրագրին անցնելու Վրաստանի եւ Ուկրաինայի ճանապարհին:



«Երկու երկրները պետք է դառնա ՆԱՏՕ-ի անդամ, երկու պետությունները ժողովրդավարական բարեփոխումներ են իրականացնում եւ հարգում են ժողովրդավարական սկզբունքները: Այժմ մենք նոր գործընթաց ենք սկսում: Մինչեւ տարեվերջ կհավաքվեն արտգործնախարարներն ու պաշտպանության նախարարները, մինչ այդ հայտնի կդառնան հերթական դիտարկման արդյունքները, որից հետո էլ որոշում կկայացվի», նշել է Սխեֆերը:



Ընդ որում Սխեֆերը նշել է, որ դաշինքը «մեծապես կարեւորում է Վրաստանի մայիսին կայանալիք ժողովրդավարական ընտրությունը», որտեղ կանցնեն խորհրդարանական ընտրություններ, հաղորդում է «Նովոստի-Գրուզիան»:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---