ԵԽԽՎ-ն կարող է հայկական պատվիրակությանը զրկել ձայնի իրավունքից17 ապրիլի 2008 - 18:37 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի զարգացումը շարունակելու համար հանրապետության իշխանությունները անմիջապես պետք է բարեփոխումներ իրականացնեն քաղաքական համակարգում եւ ընտրական գործընթացում, երաշխավորել դատական համակարգի եւ ԶԼՄ-ների անկախությունն ու ազատությունը, դադարեցնել ընդդիմադիր գործիչների ձերբակալությունները: Այդ մասին ասվում է ԵԽԽՎ հայտարարության մեջ: Ինչպես ասվում է ԵԽԽՎ կայքում տեղակայված հաղորդագրության մեջ, կառույցի կողմից ընդունված բանաձեւում ասվում է, որ միակ ճանապարհը, որը թույլ կտա Հայաստանին կատարել վերը նշված պահանջները, կառուցողական եւ բաց երկխոսության հաստաստումն է բոլոր քաղաքական ուժերի միջեւ:Հայաստանի հարցով ԵԽԽՎ զեկուցողներ Ժորժ Կոլոմբիեի եւ Ջոն Պրեսկոտի կողմից ներկայացված առաջարկություններն ընդգրկում են հետեւյալը. անմիջապես անկախ հետաքննություն սկսել մարտի 1-ի անկարգությունների հարցով, ազատ արձակել ընդդիմության բոլոր ձերբակալված կողմնակիցներին եւ չեղյալ հայտարարել հանրահավաքների անցկացմանը վերաբերող օրենքում տեղ գտած ուղղումները: Եթե չկատարվեն տվյալ պահանջները եւ բաց քաղաքական երկխոսություն չհաստատվի, Հայաստանի լիազորությունները` որպես ԵԽ անդամ, կասկածի տակ կդրվեն: Բանաձեւում նաեւ նշվում է, որ այն դեպքում, եթե մինչեւ ընթացիկ տարվա հուլիս Հայաստանն առաջընթաց չարձանագրի ԵԽԽՎ պահանջների իրականացման հարցում, Խորհրդարանական վեհաժողովը հունիսի նստաշրջանը բացելուց առաջ կքննարկի հայկական կողմին ձայնի իրավունքից զրկելու հարցը: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | Դորտմունդի «Բորուսիան» հետաքրքրված է Սպերցյանով Սպերցյանի ներկայիս աշխատանքային պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2026 թվականի ամառը ՀՀ–ն Մոլդովայում մասնակցում է ՆԱՏՕ-ի Regex 2024 զորավարժությունների հերթական փուլին Զորավարժությունները, որոնց մասնակցում է ՆԱՏՕ–ի գործընկեր մոտ 30 երկիր, կտևեն մինչև մայիսի 24–ը Երևանում է ԱՄՆ ԿՀՎ ղեկավարի տեղակալը․ Նրան ընդունել է Փաշինյանը Քննարկվել են ինչպես երկկողմ, այնպես էլ միջազգային օրակարգի հարցեր ԱՆ–ն չի գրանցել Արշակ Կարապետյանի կուսակցությունը՝ օրենքի մի շարք խախտումների հիմքով Նախարարությունը պարզաբանում է տարածել |