ԵՄ-ն շատ է տարվել Հարավային Կովկասի երկրների քաղաքական իշխանությունների քննադատությամբ

PanARMENIAN.Net - Եվրամիությունը բավական ետ է մնացել ԱՄՆ-ից, Թուրքիայից եւ Ռուսաստանից իր շահերի ապահովման եւ երկարաժամկետ հարաբերությունների ապահովման մեջ: Այդ բացը արտահայտվեց ԽՍՀՄ փլուզումից հետո, եւ մինչեւ հիմա Եվրոպան չի կարողանում պատշաճ մակարդակով ապահովել քաղաքական եւ տնտեսական կապերի կայուն զարգացումը Հարավային Կովկասի երկրների հետ: Այդ մասին հայտարարել է Համբուրգի (Գերմանիա) բունդեսվերի Բարձրագույն ակադեմիայի միջազգային անվտանգության գիտական ֆորումի անդամ, պրոֆեսոր Յոհանես Ռաուն: Նրա խոսքերով, դա մեծ բացթողում է եւ վերջին մեկուկես տարում Եվրոպան փորձում է դա լրացնել, սակայն էական հաջողություններ դեռ չկան:



Պատասխանելով հարցին, թե ինչի հետ է կապված, որ Եվրամիությունը չի կարողանում կայուն ձեւով ապահովել իր շահերը Հարավային Կովկասի տարածաշրջանում` Յոհանես Ռաուն հայտարարեց. «ԵՄ-ն շատ է տարվել Հարավային Կովկասի երկրների քաղաքական իշխանությունների քննադատությամբ, խորհուրդներ տալով, այդպիսով անչափ քաղաքականացնելով իր վերաբերմունքը տարածաշրջանի նկատմամբ: Ժամանակին, ողջ աշխարհը քննադատում էր ԽՍՀՄ-ին, որովհետեւ նրա քաղաքականությունը կառուցված էր գաղափարախոսական պատճառների վրա, իսկ այսօր նույն ճանապարհով է գնում Եվրոպան` ձգտելով ներկայացնել ժողովրդավարության արեւմտյան մոդելը որպես կատարյալ եւ այլընտրանք չունեցող, որպես քաղաքակրթության գերագույն ձեռքբերում: Դա պարզունակ մոտեցում է: Չի կարելի ժողովրդավարության եվրոպական կամ ամերիկյան մոդելը ներկայացնել որպես օրինակ բոլոր երկրների համար, դա մեծ սխալ է», հաղորդում է 1news.az-ը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---