Հայաստանը մտադիր է ընդլայնել իր մասնակցությունը Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպությանը23 ապրիլի 2008 - 15:26 AMT PanARMENIAN.Net - Աշխատանքային այցով Փարիզում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գլխավոր քարտուղար Աբդու Դիուֆին: Շնորհավորելով ՀՀ ԱԳ նախարարին նշանակման կապակցությամբ, ՖՄԿ գլխավոր քարտուղարը գոհունակություն հայտնեց ֆրանկոֆոնիայի շրջանակներում Հայաստանի հետ համագործակցության վիճակից, դրա մեջ բարձր գնահատելով Է. Նալբանդյանի ներդրումը, որպես Ֆրանկոֆոնիայի Մշտական խորհրդում ՀՀ նախագահի անձնական ներկայացուցիչ: Է. Նալբանդյանը, նշելով այն առաջընթացը, որ ֆրանկոֆոնիայի ուղղությամբ վերջին տարիներին գրանցվել է Հայաստանում, ներկայացրեց Հայաստանի մտադրությունը` առավել խորացնելու Հայաստանի ներառնվածությունը կազմակերպության մեջ: Այդ կապակցությամբ զրուցակիցները մտքեր փոխանակեցին համագործակցության հետագա ուղիների եւ ընթացիկ տարվա հոկտեմբերին նախատեսված Ֆրանկոֆոնիայի Քվեբեկի գագաթաժողովին Հայաստանի մասնակցության շուրջ, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | Սիմոնյանը և Ստեֆանչուկը քննարկել են անվտանգային վիճակը Հարավային Կովկասում և Ուկրաինայում Զրույցը տեղի է ունեցել ուկրաինական կողմի նախաձեռնությամբ Փաշինյանը մեկնել է Թեհրան Նա կմասնակցի վթարից զոհված Իրանի պաշտոնյաների հարգանքի տուրքի պաշտոնական միջոցառմանը Դորտմունդի «Բորուսիան» հետաքրքրված է Սպերցյանով Սպերցյանի ներկայիս աշխատանքային պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2026 թվականի ամառը ՀՀ–ն Մոլդովայում մասնակցում է ՆԱՏՕ-ի Regex 2024 զորավարժությունների հերթական փուլին Զորավարժությունները, որոնց մասնակցում է ՆԱՏՕ–ի գործընկեր մոտ 30 երկիր, կտևեն մինչև մայիսի 24–ը |