Լոնդոնաբնակ հայ պատմաբան Արա Սարաֆյանը Ստամբուլում դասախոսություն է կարդալու Հայոց ցեղասպանության մասին

PanARMENIAN.Net - Մարդու իրավունքների թուրքական ասոցիացիայի Ստամբուլի մասնաճյուղը հրավիրել է լոնդոնաբնակ հայ պատմաբան Արա Սարաֆյանին, ով Օսմանյան կայսրությունում 1915-1923 թվականների Հայոց ցեղասպանության մասին դասախոսություն է կարդալու: Ինչպես հաղորդել են PanARMENIAN.Net ի թղթակցին հայ-թուրքական «Ակոս» թերթի խմբագրությունում, դասախոսությունն անցնելու է Ստամբուլի Բիլջի համալսարանում:



Ինչ վերաբերում է Ստամբուլի հայ համայնքի ծրագրված միջոցառումներին Հայոց ցեղասպանության 93-րդ տարելիցի կապակցությամբ, ապա համայնքը զուտ հոգեհանգստի արարողություն կանցկացնի:



Ստամբուլի հայ համայնքը ներկա դրությամբ թվաքանակով հասնում է մոտ 60 հազարի:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---