Հայոց ցեղասպանության 93-րդ տարելիցի կապակցությամբ ադրբեջանական բանակը մարտական պատրաստության է բերված

PanARMENIAN.Net - Ադրբեջանի զինված ուժերը հայ-ադրբեջանական զորքերի շփման գծում մարտական պատրաստության են բերված Հայաստանում ապրիլի 24-ի հիշատակման կապակցությամբ: «Ադրբեջանի զինված ուժերը Հայաստանի զինված ուժերի հետ շփման գծում ամուր կանգնած են իրենց դիրքերում»,- հաղորդել են Trend News-ին Ադրբեջանի պաշտպանության նախարարությունում:



Պաշտոնական Բաքվի վարկածի համաձայն, «Հայաստանի զինված ուժերը ամեն տարի ապրիլի 24-ին ակտիվանում են ռազմաճակատում եւ օրվա ընթացքում ինտենսիվ կերպով գնդակոծում են Ադրբեջանի դիրքերը»: «Վերջին օրերին հայերը զորավարժություններ են անցկացնում Ադրբեջանի օկուպացված տարածքներում: Ցանկացած սադրանք կանխվելու է»,- ասել են Ադրբեջանի պաշտպանության նախարարությունում:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---