Սպիտակի երկրաշարժի 20-րդ տարելիցին նվիրված հուշարձանը շուտով կտեղափոխվի Հայաստան

PanARMENIAN.Net - Սպիտակի 1988 թ ավերիչ երկրաշարժի 20-րդ տարելիցին նվիրված հուշարձանը շուտով կտեղափոխվի Հայաստան: «Անմեղ զոհերին, բարեգութ սրտերին» հուշարձանը կկանգնեցվի Գյումրիի կենտրոնական հրապարակում: Հուշարձանի ստեղծման նախաձեռնությամբ հանդես եկավ Ռուսաստանի արդյունաբերողների միությունը, որ գլախովորում է Հայաստանի ԱԺ հետ կապերի խմբի համակարգող Նիկոլայ Ռիժկովը: Հուշարձանի հեղինակը Ռուսաստանի ժողովրդական նկարիչ եւ Հայաստանի վաստակավոր նկարիչ Ֆրիդրիխ Սողոյանն է, նրան օգնել են իր որդիները` Վահեն ու Միքայելը: Քանդակագործները բրոնզի մեջ անմահացրել են փրկարարների եւ երկրաշարժի զոհերի ֆիգուրները: Այստեղ է նաեւ խորհրդային զինվորը, որ օգնում է երեխային դուրս գալ փլատակներից, եւ ֆրանսիացի փրկարարը ծառայողական շան հետ: 8-մետրանոց բրգաձեւ կոմպոզիցիան պսակում է փրկված կնոջ` Մայր-Հայաստանի կերպարը, որ գրկում է իր երկու երեխաներին: Հուշարձանի մատույցում գրված կլինի.«Հուշարձանը կանգնեցվել է 2008թ. դեկտեմբերի 7-ին ժողովրդական միջոցներով Ն.Ռիժկովի նախաձեռնությամբ եւ հովանավորությամբ»: Հուշարաձնի կողքը կտեղադրվեն 6 գրանիտե քարեր` ավերածությունների, զոհվածների, փրկարար աշխատաքների մասնակիցների մասին տեղեկատվությամբ:



Հուշարձանի տեղափոխմանը կօժանդակի ՌԴ պաշտպանության նախարարությունը Օդով տեղափոխելու համար, այն կկիսվի նախապես երկու մասի, իսկ հասնելուն պես` կրկին կձուլվի: «Անմեղ զոհերին, բարեգութ սրտերին» հուշարձանի բացման հանդիսավոր արարողությունը տեղի կունենա դեկտեմբերի 7-ին, հաղորդում է «Մոսկովսկի կոմսոմոլեցը»:



Սպիտակի երկրաշարժի արդյունքում տուժեցին շուրջ 20 վարչական կենտրոններ եւ 350 բնակավայրեր: Պաշտոնական տվյալներով զոհերի թիվը գերազանցեց 25 հազարը, շուրջ 20 հազարը վիրավորվեցին, 520 հազարը անօթեւան մնացին: Հայաստանին օգնություն ցուցաբերեցին 64 պետություններ:
 Ուշագրավ
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---