Սերգեյ Լավրով. Թբիլիսին շահագրգռված չէ Հարավային Օսիայում եւ Աբխազիայում հակամարտությունների կարգավորման մեջ

PanARMENIAN.Net - Ռուսաստանի ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը հայտարարել է այն մասին, որ քարոզչական է համարում Հարավային Օսիայի եւ Աբխազիայի հակամարտությունները միջազգայնացնելու Թբիլիսիի բոլոր փորձերը եւ մեղադրել է Թբիլիսիին դրանք կարգավորելու հարցում անշահագրգռվածության մեջ: Ռուս նախարարի խոսքերով, որպեսզի Վրաստանը հետեւի իր սեփական պարտավորություններին, որոնք հաստատվել են բանակցությունների շրջանակներում, այն փորձում է միջազգայնացնել հակամարտությունները: «Այդ փորձերը, ըստ իս, խոսում են այն մասին, որ Թբիլիսին շահագրգռված չէ իրական կարգավորման մեջ, որոնք կհիմնվեին շահերի հավասարակշռության վրա, Աբխազիայի եւ Հարավային Օսիայի փորք ժողովուրդների նկատմամբ հարգանքի վրա»,- նշել է նա: «Այդ խնդիրների միջազգայնացման նպատակը միանշանակ քարոզչությունն է, ինչպես դա ընդունված էր առաջ համարել,- վստահ է ՌԴ ԱԳՆ ղեկավարը: - Նույն նպատակն է հետապնդում նաեւ Թբիլիսիի կողմից ՄԱԿ-ի ԳՎ ներկայացրած բանաձեւը` գաղթականների եւ վերաբնակների հարցով»:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---