Վրաստանին պետք է հիշեցնել եւ բացատրել` ինչից է սկսվել Արցախի հայերի պայքարը

PanARMENIAN.Net - Վրաստանին պետք է հիշեցնել եւ բացատրել` ինչից է սկսվել Արցախի հայերի պայքարը, պետք է ասել, որ Ադրբեջանն այն ժամանակ արգելում էր նրանց հայերեն խոսել, դպրոցներում Հայաստանի պատմություն դասավանդել: Այդ մասին Երեւանում «Վրաստանի հակահայկական քաղաքականությունը» կլոր սեղանի ընթացքում հայտարարել է Հայաստանի պատմա-մշակութային հուշարձանների պաշտպանության հասարակական կազմակերպության (RAA) նախագահ Սամվել Կարապետյանը: «Վրացիները թալանում եւ յուրացնում են մեր մշակութային ժառանգությունը այնքանով, որքանով նրանց ուժերը բավարարում է: Հայկական կողմն այդ հուշարձանները անուշադրության է մատնում եւ, փաստորեն, վրացիները ինչ ուզում անում են: Մշակույթի յուրաքանչյուր հուշարձանի յուրացման փաստով Հայաստանի մշակույթի նախարարությունը պարտավոր է դիմել Մարդու իրավունքների եվրոպական դատարան: Ես մի քանի անգամ այդ հարցով դիմել եմ ԱԳՆ, սակայն ոչնչի չեմ հասել»,- ընդգծել է Կարապետյանը:



Նրա տվյալներով, հայկական եկեղեցիների յուրացմամբ զբաղվում են անգամ Վրաստանի հոգեւոր առաջնորդները: «Եթե Վրաց ուղղափառ եկեղեցու հայր Տարիել Սիկինչելաշվիլին կարող է հանել գերեզմանաքարերը վրաց գերեզմանների վրայից, ինչու ենք մենք զարմանում հայկական եկեղեցիների նկատմամբ վերաբերմունքի առումով: Մենք փակուղում ենք, եւ նաիվ կլիներ վրացիներից հարգաքն սպասել մեր հուշարձանների նկատմամբ»,- նշել է նա: Թբիլիսիի Նորաշեն եկեղեցու հետ կապված իրադրության սրման պատճառը, պատմաբանի կարծիքով, կայանում է նրանում, որ Վրաստանի հայ համայնքը կորցրել է ազգային ինքնագիտակցությունը, ինչպես նաեւ Հայաստանի կողմից աջակցության բացակայության մեջ:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---