Թուրքիան Եվրամիությանն անդամակցելու շանս ունի, սակայն այժմ վաղաժամ է դրա մասին խոսել 5 հունիսի 2008 - 16:55 AMT PanARMENIAN.Net - «Թուրքիան Եվրամիությանն անդամակցելու շանս ունի, սակայն այժմ վաղաժամ է դրա մասին խոսել»,-Երեւանում հայտարարել է Եվրահանձնաժողովի արտաքին հարաբերությունների տնօրինության նախագահի տեղակալ Հյուգ Մինգարելլին: Նրա խոսքերով, Թուրքիան դեռեւս բարեփոխումների երկար ճանապարհ ունի անցնելու: «Ես լիազորված չեմ մանրամասն խոսելու այդ թեմայի շուրջ, քանի որ չեմ տիրապետում ամբողջական տեղեկատվությանը, սակայն, կարծում եմ, որ Թուրքիայի անդամակցությունը Եվրամիությանը տեւական գործընթաց է լինելու»,-ընդգծել է նա: ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության շուրջ բանակցությունները սկսվել են 2006 թվականին: Երկու անգամ բանակցությունները սառեցվել են, քանի որ Թուրքիան չէր ցանկանում բացել իր նավահանգիստներն ու օդակայանները Կիպրոսի համար, ինչպես նաեւ խոսքի ազատության եւ ազգային փոքրամասնությունների հետ կապված խնդիրների պատճառով: 2008 թվականի հուլիսից նախագահությունն ԵՄ-ում անցնում է Ֆրանսիային: Երկրի նախագահ Նիկոլյա Սարկոզին բազմիցս հայտարարել է, որ «Թուրքիայի տեղը ԵՄ-ում չէ»: Դրան դեմ է նաեւ Գերմանիան, առաջարկելով Թուրքիային «արտոնյալ գործընկերություն»: Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | Խոսնակը հերքել է Բաքվում կայանալիք COP29–ին Փաշինյանի մասնակցության մասին լուրերը «Փաշինյանի աշխատանքային օրակարգում նման այց չի պլանավորվում»,–ասել է նա Փաշինյան․ ԱՕԿՍ-ի շենքում խանութ, սրճարան, ռեստորան բացելու սահմանափակում չկա Նա նշել է, որ միակ սահմանափակումը, որ դրվել է, այն է, որ շենքի մշակութային բովանդակությունը չվնասվի Սև ծովից ցիկլոն է գալիս․ Ջերմաստիճանը կնվազի 6-9 աստիճանով Հնարավոր է նաև կարկուտ Լեմկինի ինստիտուտը կոչ է արել ՄԱԿ-ին չեղարկել Ադրբեջանի՝ որպես COP29–ի ընդունող երկիր լինելու որոշումը Հաշվի է առնվել «Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի ցեղասպան քաղաքականությունը» |