Իրանն ու Թուրքիան համատեղ գործողություն են անցկացնում Հյուսիսային Իրաքի քրդերի դեմ 5 հունիսի 2008 - 18:04 AMT PanARMENIAN.Net - Իրանն ու Թուրքիան համատեղ հարձակումներ են սկսել Քրդական աշխատավորական կուսակցության գրոհայինների դեմ (ՔԱԿ) Իրաքի հյուսիսում: Թուրքիայի ռազմական հրամանատարության ներկայացուցիչների տեղեկությունների համաձայն, երկրները փոխանակվել են իրենց հետախուզության տվյալներով, որոնք վերաբերում են գրոհայիններին, եւ ապագայում ավելի շատ համատեղ գործողություններ են ծրագրում, հաղորդում է Associated Press-ը հղում կատարելով թուրքական ԶԼՄ-ներին: Համատեղ հարձակումների արդյունքների մասին դեռեւս չի հաղորդվում:Քրդական աշխատավորական կուսակցությունը զինված պայքար է մղում Թուրքիայի հարավ-արեւելքում անկախ քրդական պետություն ստեղծելու համար 1984 թվականից: Այս ընթացքում տարածաշրջանում տեղի ունեցած բախումների արդյունքում զոհվել է ավելի քան 40 հազար մարդ: ԱՄՆ-ն եւ Եվրամիությունը ՔԱԿ-ը ահաբեկչական խմբավորում են համարում: Վերջին ժամանակներում թուրքական բանակը ոչնչացնում է քուրդ գրոհայիններին ոչ միայն իր տարածքում, այլեւ հարեւան Իրաքի սահմանամերձ շրջաններում, որտեղ էլ գտնվում են նրանց ճամբարները, հաղորդում է ՌԲԿ-ն: Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | Հայաստանում անցկացվել է առաջին Bug Bounty մրցույթը Խոցելիություններ գտած մասնակիցները, ըստ դրա լրջության, պարգևատրվում են Շվեյցարացի մասնագետները Լոռիում են․ Գնահատելու են աղետից հետո ենթակառուցվածքների վիճակը Նրանք հետաղետային կարիքների խորքային գնահատում կիրականացնեն Պապիկյանը Բուլղարիայում պայմանավորվածություններ է ձեռք բերել ռազմարդյունաբերական ընկերությունների հետ Նա այցելել է «ՀԵՄՈՒՍ-2024» միջազգային ցուցահանդես Վերաբացվել են Ovio-ի վերափոխված և նորացված վաճառքի և սպասարկման սրահները Սրահները շարունակում են գործել նախկին հասցեներում |