Բրայզա. Ղարաբաղի մասին ադրբեջանական բանաձեւի դեմ քվեարկությունը ԱՄՆ-ի համար շատ ցավագին որոշում էր 5 հունիսի 2008 - 19:00 AMT PanARMENIAN.Net - Ղարաբաղի մասին ադրբեջանական բանաձեւի դեմ քվեարկությունը ՄԱԿ ԳՎ-ում ԱՄՆ-ի կառավարության համար շատ ցավագին որոշում էր: Այդ մասին հայտարարել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ Մեթյու Բրայզան: «Ադրբեջանը մեր բարեկամն ու ռազմավարական գործընկերն է: Չի կարելի լինել մեկի հետ, ով դեմ է իր գործընկերոջը: Սակայն մեր տեսանկյունից, իրական է հնարավոր բանաձեւը: Մեր համար հնարավոր բանաձեւ էր նա, որը հանդիսանում է փոխզիջման ուղի, որի շուրջ մենք աշխատում ենք»,- նշել է նա: Իսկ այս բանաձեւը արտացոլում էր փոխզիջման միայն մեկ կողմը: «Որպեսզի անկեղծ միջնորդ լինել, որպեսզի օգնել գալ համատեղ փոխզիջման, մենք ասել ենք` ոչ: Դա այն ուղղությունը չէ, որով մենք ցանկանում ենք գնալ»,- հայտարարել է ամերիկացի դիվանագետը: «Մենք ցանկանում ենք փոխզիջման գնալ, եւ մենք նաեւ աշխատում էին այդ բանաձեւի շուրջ Ադրբեջանի կառավարությունում մեր բարեկամների հետ, որպեսզի այն ընդունելի դառնա: Սակայն նման բան չեղավ: Այդ պատճառով, ես կարող եմ ասել, որ ես ցավում եմ եւ վշտացած եմ այդ իրավիճակի առումով: Սակայն հիմա անհրաժեշտ է առաջ գնալ, փոխզիջում գտնել եւ բարեկամական հարաբերութուններ հաստատել»,- ամփոփել է Մեթյու Բրայզան, հաղորդում է ադրբեջանական Թրենդ գործակալությունը: Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | Հայաստանում անցկացվել է առաջին Bug Bounty մրցույթը Խոցելիություններ գտած մասնակիցները, ըստ դրա լրջության, պարգևատրվում են Շվեյցարացի մասնագետները Լոռիում են․ Գնահատելու են աղետից հետո ենթակառուցվածքների վիճակը Նրանք հետաղետային կարիքների խորքային գնահատում կիրականացնեն Պապիկյանը Բուլղարիայում պայմանավորվածություններ է ձեռք բերել ռազմարդյունաբերական ընկերությունների հետ Նա այցելել է «ՀԵՄՈՒՍ-2024» միջազգային ցուցահանդես Վերաբացվել են Ovio-ի վերափոխված և նորացված վաճառքի և սպասարկման սրահները Սրահները շարունակում են գործել նախկին հասցեներում |