ԱՄՆ-ն կոչ է անում Բաքվին կենտրոնանալ ղարաբաղյան խնդրի խաղաղ, այլ ոչ թե ռազմական լուծման վրա19 հունիսի 2008 - 16:15 AMT PanARMENIAN.Net - Ադրբեջանի ամենամեծ խնդիրներից մեկը ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորումն է: Այդ մասին Ներկայացուցիչների պալատում կայացած «Կովկաս. սառեցված հակամարտություններ եւ փակ սահմաններ» թեմայով լսումների ժամանակ իր ելույթում հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի եւ Եվրասիայի գծով տեղակալ Դենիել Ֆրիդը: «ԱՄՆ-ն, որպես ԵԱՀԿ ՄԽ համանախագահ, Ֆրանսիայի եւ Ռուսաստանի հետ միասին շարունակում է այդ խնդրի դիվանագիտական լուծման ակտիվ որոնումները: Քանի որ մենք սատարում ենք Ադրբեջանի տարածքային ամբողջականությանը, Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակը պետք է որոշվի բանակցությունների միջոցով փոխզիջման եւ միջազգային նորմերի ու քաղաքական սկզբունքների պահմանման հիման վրա: Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանն ու Իլհամ Ալիեւը հունիսի 6-ին Սանքտ Պետերբուրգում տեղի ունեցած հանդիպման ժամանակ կարեւոր քայլ կատարեցին, որից հետո հանդիպեցին համանախագահների հետ: Երկու կողմերը հաստատեցին մտադրությունները շարունակել աշխատանքը Մինսկի գործընթացի շրջանականերում եւ պատրաստակամություն հայտնեցին շարունակել բանակցությունները հիմնարար սկզբունքների բազայի վրա, որոնք կբերեն հակամարտության խաղաղ եւ վերջնական կարգավորման»,-ասել է ամերիկացի դիվանագետը: Նա նաեւ նշել է, որ, քանի որ Ադրբեջանի շահույթը նավթի ու գազի վաճառքից անընդհատ աճում է, ապա երկրի առաջնորդները պետք է մտածեն այն մասին, թե ինչպես օգտագործեն այդ շահույթները ներկա եւ ապագա սերնդների շահերից ելնելով: «Մենք հուսով ենք, որ Ադրբեջանի կառավարությունը չի գայթակղվի օգտագործել նավթից եւ գազից ստացվող շահույթները ոչ ըստ նշանակության: Սակայն, մենք անընդմեջ ռազմատենչ կոչեր ենք լսում Ադրբեջանի որոշ պաշտոնյաներից: Մենք կոչ ենք անում Բաքվին կենտրոնանալ ղարաբաղյան խնդրի խաղաղ, այլ ոչ թե ռազմական լուծման վրա, ինչը շահավետ է տարածաշրջանային ինտեգրման համար եւ որի արդյունքում կովկասյան տարածաշրջանում կհաստատվի կայունություն եւ բարգավաճում»,-ասել է Ֆրիդը: Նա համոզվածություն է հայտնել, որ Ադրբեջանը հարմար պահ ունի տնտեսական եւ քաղաքական զարգացման համար, ողջ տարածաշրջանի հետ լավ հարաբերություններ հաստատելու եւ Լեռնային Ղարաբաղի խնդիրը կարգավորելու համար: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | Բագրատ սրբազանն ուղերձ է հղել. Այլընտրանք չկա` կամ այսօր, կամ երբեք Կիրանցեցիները փակել են Հայաստան–Վրաստան միջպետական ճանապարհը Միրզոյանը՝ Բուրիչին. ՀՀ–ն կառուցողական ներգրավված է տարածաշրջանային կապուղիների ապաշրջափակման քննարկումներում Միրզոյանը ստորագրել է Օվիեդոյի կոնվենցիան Իդրամ Ջունիորն ու Կորիզը գործակցության հուշագիր են կնքել Կազմակերպությունները մշակում են ֆինանսական կրթության նոր մրցույթ ԿԽՄԿ աշխատակիցներն այցելել են Բաքվում պահվող Արցախի ղեկավարներին Նրանք կապ են հաստատել ընտանիքների հետ |