Ադրբեջանի մի շարք հասարակա-քաղաքական կազմակերպություններ պահանջում են դադարեցնել Ղարաբաղի հարցով բանակցությունները

PanARMENIAN.Net - Ադրբեջանի մի շարք հասարակա-քաղաքական կազմակերպություններ պահանջում են դադարեցնել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցով խաղաղ բանակցությունները: «ԵԱՀԿ Մինսկի խմբի հայամետ դիրքորոշումը եւ միջազգային կազմակերպությունների ճնշումը Ադրբեջանի վրա թույլ չեն տալիս շարունակել բանակցությունները»,- ասվում է Ղարաբաղի Ազատության կազմակերպության (ՂԱԿ) միջնորդությամբ ուրբաթ անցկացված հասարակա-քաղաքական կազմակերպությունների ժողովում ընդունված հռչակագրում:



Հռչակագրում նշված է, որ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ անցնող բանակցությունները ուղված են նրան, որպեսզի ստիպեն Ադրբեջանին զիջումային խաղաղության գնալ: ՂԱԿ-ի նախագահ Ակիֆ Նագին գտնում է, որ «անհրաժեշտ է հրապարակել բանակցությունների վերջնաժամկետը, որից հետո Ադրբեջանը պետք է սկսի իր տարածքների ազատագրումը պատերազմով», հաղորդում է ադրբեջանական Թրենդ գործակալությունը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---