Դ. Մեդվեդեւ. Անդրկովկասի ճգնաժամերը, այդ թվում Ղարաբաղի հակամարտությունը, պետք է խաղաղ կարգավորում գտնեն

PanARMENIAN.Net - Ռուսաստանը գտնում է, որ անդրկովկասի ճգնաժամերը, այդ թվում Ղարաբաղի հակամարտությունը, պետք է խաղաղ կարգավորում գտնեն, կայացած ձեւաչափերում եւ խստագույնս համապատասխանելով միջազգային իրավունքին: Այդ մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւը Մոսկվայում Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հետ հունիսի 24-ին կայացած բանակցություններից հետո: «Մեր երկիրը պատրաստ է աջակցել այն որոշումների փնտրմանը, որոնք կպատասխանեին այդտեղ բնակվող բոլոր ազգությունների շահերին»,- հայտարարել է Ռուսաստանի նախագահը, ընդգծելով, որ «այդ ամենն ամբողջությամբ համապատասխանում է Լեռնային Ղարաբաղին»: «Մենք հատուկ ընդգծեցինք ԵԱՀԿ Մինսկի խմբի միջնորդության դերը բանակցային գործընթացում, ինչպես նաեւ խոսել ենք նոր հնարավորությունների մասին»,- նշել է Դմիտրի Մեդվեդեւը, հաղորդում է Regnum-ը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---