Հայ համայնքի երկու ներկայացուցիչներ ընդգրկվել են Լիբանանի նախարարների կաբինետում

PanARMENIAN.Net - Լիբանանի նախագահ Միշել Սուլեյմանի հրամանագրով երկրի կառավարության նոր կազմում ընդգրկվել են հայ համայնքի երկու ներկայացուցիչներ: Ինչպես PanARMENIAN.Net ի թղթակցին է հաղորդել Բեյրութի «Ազդակ» թերթի գլխավոր խմբագիր Շահան Քանդահարյանը, Ալեն Թաբուրյանը նշանակվել է էներգետիկայի եւ ջրային ռեսուսրների նախարար, Ժան, Հովասափյանը դարձել է հինգ պետնախարարներից մեկը:



Վարչապետ Ֆուադ Սինիորայի ղեկավարած նախարարների կոալիցիոն կաբինետը կազմված է 30 նախարարներից, որոնք ներկայացնում են վեց հիմնական դավանանքները եւ 18 կրոնական համայնքները: Ըստ սահմանադրության Լիբանանում նախագահի պաշտոնը տրվում է քրիստոնյա-մարոնիտի (Միշել Սուլեյման), վարչապետի պաշտոնը` սունի մահմեդականի (Ֆուադ Սինիորա), իսկ խորհրդարանի խոսնակի պաշտոնը` շիա մահմեդականի (Նաբի Բերի):



Նոր կաբինետի կազմում կա «Հեզբոլլահ» կազմակերպության մեկ ներկայացուցիչ, 10 նախարարներ շիաներից, դրուզներից եւ քրիստոնյաներից:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---