ԼՂՀ ԱԳՆ. Ղարաբաղը եւ ղարաբաղցրիներին անցյալ վերադարձնելու յուրաքանչյուր փորձ դատապարտված է ձախողման

PanARMENIAN.Net - ԼՂՀ-ն անկախություն է հռչակել` խստորեն հետեւելով միջազգային իրավունքի նորմերին եւ այն ժամանակ գործող ԽՍՀՄ օրենսդրությանը, որի իրավահաջորդն է ներկայիս Ռուսաստանի Դաշնությունը: Այդ մասին հայտարարել է ԼՂՀ արտգործնախարար Գեորգի Պետրոսյանը, մեկնաբանելով, այն, որ վերջին ժամանակներս հայկական եւ ադրբեջանական ԶԼՄ-ներում ակտիվորեն է շրջանառվում ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտությունը պետությունների ինքնիշխանության, տարածքային ամբողջականության եւ սահմանների անձեռնմխելիության ապահովման սկզբունքների վրա կարգավորելու թեման, ինչն, ի դեպ, իր արտացոլումն է գտել Ադրբեջանական Հանրապետության եւ Ռուսաստանի Դաշնության միջեւ բարեկամության եւ ռազմավարական գործընկերության մասին հռչակագրում: Նրա խոսքերով, պատմությունը, ինչպես եւ ժամանակը, անհնար է ետ շրջել: Ստալինյան հնացած վարչական, եւ դրանով իսկ դատապարտված «սահմաները» վերականգնելու Ադրբեջանի ղեկավարության փորձերը ավելորդ լարվածություն են ստեղծում ղարաբաղյան հիմնախնդրի շուրջ եւ կարող են միայն հանգեցնել հակամարտության խորացմանը:



«Այդպես է եղել 1980-ական թթ. վերջին եւ 90-ականների սկզբին, երբ միջազգային հանրությունը ճանաչել է Ադրբեջանում անկախության մասին «հանրաքվեի» արդյունքները, որին, ի դեպ, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ժողովուրդը չի մասնակցել, բայց հրաժարվել է ընդունել Լեռնային Ղարաբաղում անցկացված նմանատիպ հանրաքվեի արդյունքները, որը, ընդգծում եմ, կայացել է մինչեւ Ադրբեջանի «հանրաքվեն»: Միջազգային հանրության հենց այդ դիրքորոշումն է խրախուսել Լեռնային Ղարաբաղի նկատմամբ Ադրբեջանի հավակնությունները, ինչն էլ ղարաբաղցիների դեմ Ադրբեջանի ագրեսիայի պատճառ է դարձել: Մենք մեկ անգամ չենք հայտարարել, որ Ղարաբաղը եւ ղարաբաղցրիներին անցյալ վերադարձնելու եւ դրանով իսկ նրանց ազատությունը սահմանափակելու յուրաքանչյուր փորձ, ոչ միայն անարդյունավետ է, այլեւ դատապարտված է ձախողման: Անկախությունը Լեռնային Ղարաբաղի ժողովրդի համար բարձրագույն արժեք է, եւ մենք մտադիր չենք հրաժարվել դրանից: Կարծում ենք, որ պատասխանատու միջազգային հանրությունը գերազանց է գիտակցում դա»,- ընդգծել է Գեորգի Պետրոսյանը, հաղորդում է ԼՂՀ ԱԳՆ մամլո ծառայությունը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---