Հայաստանի նախագահը կմասնակցի Ղրիմի Սուրբ Նշան եկեղեցու 650-ամյակին նվիրված միջոցառումներին

PanARMENIAN.Net - Հուլիսի 29-ին Սուրբ-Խաչ վանական համալիրի Սուրբ Նշան եկեղեցու 650-ամյակին նվիրված միջոցառումներին մասնակցելու համար Ղրիմ են ժամանելու Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ն, Հայաստանի եւ Ուկրաինայի նախագահներ Սերժ Սարգսյանն ու Վիկտոր Յուշչենկոն, ինչպես նաեւ այլ պաշտոնատար անձինք: Ինչպես հաղորդում է analitika.at.ua-ն, տոնական ծրագիրը բավական ընդարձակ է: Համերգին մասնակցելու են ազգագրական համույթներ եւ էստրադային կատարողներ Հայաստանից եւ Ուկրաինայից: Լուսանկարչական ցուցահանդես է կազմակերպվելու: Տարեդարձի առթիվ մի շարք գրքեր են լույս տեսնելու, վանական համալիրում գիտաժողով է անցնելու, որի աշխատանքներին մասնակցելու են պատմաբաններ Ուկրաինայից, Հայաստանից, Լեհաստանից, Ռուսաստանից եւ այլ երկրներից:
 Ուշագրավ
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---