Մանուչեհր Մոթաքի. Հայաստանը, Իրանը, Թուրքիան ու Ադրբեջանը տարածաշրջանի գլխավոր երկրներն են30 հուլիսի 2008 - 17:12 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի արտգործնախարար Գեղամ Ղարիբջանյանը Չմիացածների շարժման (Non-Aligned Movement - NAM) անդամ-երկրների արտգործնախարարների 15-րդ համաժողովի շրջանակներում, որն անցնում է Թեհրանում, հուլիսի 30-ին հանդիպել է Իրանի արտգործնախարար Մանուչեհր Մոթաքիի հետ: Հանդիպման ընթացքում Մոթաքին ընդգծել է խաղաղ նախաձեռնությունների կարեւորությունը, որոնք քննարկվել են համաժողովի շրջանակներում: «Խաղաղության հաստատման, ռազմական գործողությունների կանխման եւ տնտեսական զարգացման նոր գաղափարները, որ ներկայացվեցին NAM-ի համաժողովի ընթացքում, կարող են շատ կարեւոր լինել միջազգային հանրության համար»,- նշել է Իրանի ԱԳՆ ղեկավարը, հավելելով, որ Հայաստանը, Իրանը, Թուրքիան ու Ադրբեջանը հանդիսանում են տարածաշրջանի գլխավոր երկրները:Իր հերթին, Գեղամ Ղարիբջանյանը շնորհակալություն է հայտնել Իրանի իշխանություններին այն ջանքերի համար, որոնց շնորհիվ Իրանի երեք հայկական եկեղեցիները ընգրկվել են ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցուցակում: NAM-ի արտգործնախարարների համաժողովին մասնակցել են Շարժման մոտ 110 անդամ-պետությունների ներկայացուցիչներ, ինչպես նաեւ պաշտոնատար անձինք դիտորդ-երկրներից, այդ թվում Հայաստանից, հաղորդում է PRESS TV իրանական հեռուստաալիքը: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | ՀՀ ԶՈւ–ն ռազմավարական հրամանատարաշտաբային զորավարժություն է սկսել Անցկացվելու են մեծաքանակ մարտավարական և մարտավարամասնագիտական վարժանքներ ՄԱԿ հանձնաժողովը մտահոգված է Բաքվի կողմից հայերի արտադատական սպանություններով, խոշտանգումներով և հետաքննության բացակայությամբ Նաև մտահոգություն է արտահայտվում հայ 23 անձի շարունակվող կալանավորման առնչությամբ Փաշինյանը մեկնել է Դանիա Նա կմասնակցի «Առաջնագծից․ Հայաստանի ժողովրդավարության պաշտպանությունը» թեմայով քննարկմանը Բաքվում ԱՄՆ դեսպանատուն․ Սատարում ենք Ադրբեջանի և ՀՀ ղեկավարներին և աջակցություն առաջարկում խաղաղության հասնելու գործում Կոչ է արվում պահպանել այդ դինամիկան և համաձայնագիր ստորագրել «նախորդ բանակցությունների հիման վրա» |