Թուրքիան մտադիր է լուծել կայունության խնդիրները Կովկասում 1 սեպտեմբերի 2008 - 15:08 AMT PanARMENIAN.Net - Թուրքիան առաջարկել է միջազգային տարածաշրջանային խումբ ստեղծել, որը պետք է զբաղվի Կովկասում իրավիճակի կայունացման խնդրի լուծմամբ: Ըստ Անկարայի պլանների, խմբում պետք է ընդգրկվեն Թուրքիան, Ռուսաստանը, Վրաստանը, Ադրբեջանն ու Հայաստանը: Այդ մասին հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Ալի Բաբաջանը իր վրաց գործընկեր Էկա Տկեշելաշվիլիի հետ հանդիպելուց հետո: Իր հերթին Վրաստանի ԱԳՆ ղեկավարն ընդգծել է, որ իր երկիրը կարող է միանալ այդ խմբին միայն իր տարածքից ռուսական զորքերի վերջնական դուրսբերումից հետո: «Մեզ համար դժվար կլինի համագործակցություն հաստատել հրադադարի մասին համաձայնագրի ոչ ամբողջական կատարման պայմաններում: Մենք չենք սկսի համագործակցությունն այնքան ժամանակ, քանի դեռ չենք համոզվել, որ Ռուսաստանը հուսալի գործընկեր է»,-ասել է նա, հաղորդում է ՌԲԿ-ն: Այս շաբաթ ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը մտադիր է այցելել Անկարա: Ուշագրավ Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Ամենաընթերցվողը բաժնում | ԱԺ–ն ընդունել է 2023–ի պետբյուջեի կատարողականը Ընդդիմությունը չի մասնակցել քվեարկությանը «Ապրելու երկիրը» պահանջում է բացահայտել ցուցարարների դեմ հատուկ միջոցներ կիրառողներին Կուսակցությունը խստորեն դատապարտել է խաղաղ ցուցարարների նկատմամբ ոստիկանության կողմից բիրտ ուժի կիրառումը Գերագույն հոգևոր խորհուրդ․ Խստիվ դատապարտում ենք խաղաղ հավաքի մասնակիցների նկատմամբ ակնհայտ ապօրինի քայլերը Խորհուրդը կոչ է արել ՀՀ իշխանություններին զերծ մնալ բռնությունից, ատելություն և թշնամանք սերմանելու դրսևորումներից Բելառուսում ՀՀ դեսպանը կանչվել է Երևան. Մինսկում «հանգիստ են վերաբերվում Փաշինյանի իմպուլսիվ խոսքերին» «Մենք համագործակցել և գործակցելու ենք Ադրբեջանի հետ բոլոր ոլորտներում, այդ թվում՝ ռազմատեխնիկական»,–ասել է Շպակովսկին |