Ռուսաստանի գործող դիրքորոշումը ղարաբաղյան հակամարտության հարցում համապատասխանում է պաշտոնապես հայտարարվածին

PanARMENIAN.Net - «Առնչություն չունենալով ռուսական իշխանությանը, կարծում եմ, որ այդ դիրքորոշումը համապատասխանում է պաշտոնապես հռչակվածին: Միեւնույն ժամանակ Մոսկվան չափազանց շատ է տեղի տալիս պաշտոնական Բաքվին, երբ վերջինս քմահաճորեն պահանջում է Ռուսաստանից տաբու կիրառել ռուսական ԶԼՄ-ներում Լեռնային Ղարաբաղի մասին ցանկացած հիշատակման դեպքում»,- PanARMENIA.Net-ին տված հարցազրույցում ասել է ԼՂՀ արտգործնախարարի խորհրդատու Արսեն Մելիք-Շախնազարովը:Նրա խոսքերով, հենց Բաքվի պատճառով է շարունակվում ԼՂՀ-ի բազմամյա հեռախոսային, հեռագրային եւ փոստային շրջափակումը Ռուսաստանի կապավորների կողմից: «Նույն ոլորտից է պաշտոնյաների վախը ՌԴ-ի եւ ԼՂՀ-ի կազմակերպությունների, քաղաքների միջեւ կապեր հաստատելու հարցում»,- ասել է նա:



Նա նշեց նաեւ,որ անկախության 17 տարիները ԼՂՀ-ի համար, իհարկե, քիչ չեն: «Կարեւորն այն է, որ այդ տարիները զուր չեն անցել: Չէ որ կան նաեւ տեւական հետընթաց զարգացման օրինակներ նույն հետխորհրդային տարածքում, որոնց հետեւանքները մենք բոլորովին վերջերս տեսանք»,- ընդգծել է ԼՂՀ ԱԳՆ-ի խորհրդատուն:



  • Հարցազրույցի տեքստն ամբողջությամբ
  •  Ուշագրավ
    Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
    Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
    ---