Երեւանի կողմից պաշտոնական Ստեփանակերտի ճանաչումը պետք է կշռադատված լինի

PanARMENIAN.Net - Քանի դեռ Հայաստանն ինքը չի ճանաչում ԼՂՀ անկախությունը, դժվար թե որեւէ այլ երկիր նման քայլի կգնա: Համենայնդեպս, «երրորդ» երկրի կողմից ԼՂՀ ճանաչման ուղղությամբ որեւէ զգալի արդյունք չի նկատվում, եթե ընդհանրապես նման աշխատանք տարվում է: Այդ մասին PanARMENIAN.Net ին տված հարցազրույցում հայտնել է ԼՂՀ արտգործնախարարի խորհրդատու Արսեն Մելիք-Շախնազարովը: Նրա խոսքերով, Երեւանի կողմից Ստեփանակերտի ճանաչումը պետք է լինի կշռադատված, ժամանակին եւ համապատասխան վճռականությամբ ամրապնդված:



«Ընդ որում, ԼՂՀ-ի պաշտոնական ճանաչումը կնշանակի հրաժարում ԼՂՀ-ի` ի սկզբանե կորստաբեր ՀՀՇ-ական կոնցեպցիայից, այն է` ԼՂԻՄ-ից, որը, փաստացիորեն, հաշվի է առել ՀՀ հաջորդ իշխանությունը: Բանը նրանում է, որ ԼՂՀ վարչական եւ փաստական սահմանները բոլորովին էլ չեն համընկնում նախկին ԼՂԻՄ-ի սահմանների հետ: Իսկ հիմա դեռեւս կարելի է ԼՂՀ դե-ֆակտո պաշտոնական ճանաչման մասին հայտարարություն անել եւ նրա հետ որոշ, այդ թվում` պաշտպանության հետ կապված համաձայնագրեր կնքել: Չէ՞ որ դեռեւս 1972թ.-ին ԱՄՆ-ն չխոչընդոտեց նույնատիպ քայլ կատարել չճանաչված Թայվանի նկատմամբ: Մինչդեռ Հայաստանի Հանրապետությունը եւ ԼՂՀ-ն «մեկ ազգ, երկու պետություն են», ինչպես սիրում էր Ադրբեջանի եւ Թուրքիայի մասին ասել Հեյդար Ալիեւիչը»,- ասել է ԼՂՀ ԱԳՆ ղեկավարի խորհրդատուն:



  • Հարցազրույցի տեքստն ամբողջությամբ
  •  Ուշագրավ
    Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
    Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
    ---