Հայաստանի եւ Ռուսաստանի նախագահները քննարկել են Հարավային Օսեթիայի եւ Աբխազիայի շուրջ ստեղծված իրավիճակը 2 սեպտեմբերի 2008 - 17:43 AMT PanARMENIAN.Net - Այսօր Սոչիում հանդիպել են Հայաստանի եւ Ռուսաստանի նախագահներ Սերժ Սարգսյանն ու Դմիտրի Մեդվեդեւը: Ինչպես հաղորդում է Կրեմլի մամլո ծառայությունը, հանդիպման ընթացքում քննարկվել է Հարավային Օսեթիայի եւ Աբխազիայի շուրջ ստեղծված իրավիճակը, երկկողմ տնտեսական համագործակցության հարցեր: «Մեր հանդիպումները կանոնավոր են: Վերջին անգամ մենք լիարժեք շփվել ենք Մոսկվա կատարած Ձեր այցի ժամանակ: Այցը բովանդակալից էր եւ, ըստ իս, երկխոսությունն այժմ շարունակվում է: Բոլոր արդյունքները Ձեզ հայտնի են: Այնուամենայնիվ դեռեւս աճի ներուժ կա: Ես կարծում եմ, որ մենք կխոսենք տնտեսական խնդիրների մասին: Չեմ թագցնի, ես կցանկանայի նաեւ Ձեզ հետ կարծիքներ փոխանակել միջազգային խնդիրրների, արտաքին քաղաքականության ոլորտներում»,-զրույցի սզկբում ասել է Մեդվեդեւը, հիշեցնելով, որ տառացիորեն մի քանի օրից սկսվում է ՀԱՊԿ գագաթնաժողովը: «Հայաստանին է անցնում նախագահությունը: Կարծում եմ, մենք կարող ենք քննարկել, թե ինչպես պետք է կազմակերպենք մեր աշխատանքը, կարծիքներ փոխանակենք այդ հարցի շուրջ: Առավել եւս, որ մենք չենք տեսնվել Վրաստանի կողմից Հարավային Օսեթիայի դեմ կատարած ագրեսիայից հետո: Կզրուցենք այդ բարդ խնդիրների մասին»,-ասել է նա: Իր հերթին Սերժ Սարգսյանը նշել է, որ այս աշխատանքային հանդիպումները Սոչիում ՌԴ եւ ՀՀ նախագահների միջեւ բարի ավանդույթ են դարձել: Նրա խոսքերով, սա լավ հնարավորություն է հանգիստ մթնոլորտում քննարկել ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ ձեւաչափի հարցեր: «Ուստի ես իրոք ուրախ եմ, առավել եւս, որ Դուք արդեն նշեցիք, որ նախագահությունը ՀԱՊԿ-ում անցնում է ՀՀ-ին: Ի դեպ, վերջերս մեզ մոտ տեղի ունեցան «Ռուբեժ-2008» հրամանատարա-շտաբային զորավարժություններ, տեղի ունեցավ ՀԱՊԿ նախարարների խորհրդի նիստը, իսկ վաղը Երեւանում տեղի կունենա անվտանգության խորհրդների քարտուղարների խորհուրդը: Ուստի ես ուրախ եմ մեր հանդիպման համար: Իհարկե, ես եւս կցանկանայի քննարկել տնտեսական հարցեր, ՀԱՊԿ շրջանակներում մեր հարաբերությունների հետագա ամրապնդման եւ զարգացման հարցը, ինչպես նաեւ այն իրավիճակը, որ ստեղծվել է մեր կովկասյան տարածաշրջանում: Սա իրոք մեր առաջին հանդիպումն է Հարավային Օսեթիայում, Աբխազիայում եւ Վրաստանում ծավալված իրադարձություններից հետո: Մենք այդ մասին հեռախոսով ենք զրուցել: Ցանկանում եմ մեկ անգամ եւս իմ ցավակցությունը հայտնել բազմաթիվ մարդկանց` ՌԴ քաղաքացիների, խաղաղապահների մահվան կապակցությամբ, իմ ափսոսանքը հայտնել, որ իրադարձությունները նման զարգացում ստացան եւ իմ ցանկությունը, որ շուտափույթ կերպով վերացվեն հումանիտար աղետի հետեւանքները: Ի դեպ, Հայաստանում արդեն երկու շաբաթ է, ինչ գտնվում են Օսեթիայից ժամանած դպրոցականներ: Մենք ֆիզիկայի, քիմիայի, կենսաբանության ուսումնական լաբորատորիաներ ենք նախապատրաստել: Մենք ցանկանում ենք ամեն կերպ նպաստել այդ հետեւանքների վերացմանը»,-հայտարարել է Հայաստանի նախագահը: ՌԴ նախագահը շնորհակալություն է հայտնել իր հայ գործընկերոջը մարդասիրական աջակցության համար: «Ինչ վերաբերում է մնացածին, այդ թվում նաեւ կատարվածի հետեւանքներին, ի նկատի ունենալով մեր աշխատանքը ՀԱՊԿ-ում, մենք այդ մասին նախնական զրույց կունենանք այժմ, սակայն ՀԱՊԿ անդամ պետությունների վերջնական դիրքորոշումը կձեւավորենք Մոսկվայում կայանալիք գագաթնաժողովի ժամանակ»,-ասել է Դ.Մեդվեդեւը: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | Fastex-ը` «ԲանՈՒԳործ․ ԵՊՀ էքսպո-2024»-ի գլխավոր գործընկեր․ Հանդիպել են ուսանողներն ու գործատուները Fastex-ի տաղավարում միջոցառման այցելուները մասնակցել են բլոկչեյնի վրա գործող հատուկ խաղարկությանը Ավագանու անդամները չեն կարողանա համատեղել իրենց պաշտոնը հանրային պաշտոնի և ծառայության հետ Նախագիծն ընդունվել է առաջին ընթերցմամբ Անհայտ անձը թմրամիջոց է առաջարկել աշակերտուհուն․ Կալանավորված կա Դեպքը տեղի է ունեցել Արարատ քաղաքի դպրոցներից մեկում ARARAT-ի հատուկ երեկո՝ նվիրված Ազնավուրի 100-ամյակին Դեռևս թատրոնի շեմից հյուրերն լիապես պարուրվում էին ազնավուրյան տրամադրությամբ |