ԱՄՆ-ին դուր չի եկել «Կովկասի կայունության եւ համագործակցության պլատֆորմի» ստեղծման Թուրքիայի նախաձեռնությունը 3 սեպտեմբերի 2008 - 17:52 AMT PanARMENIAN.Net - Եվրոպայի եւ Եվրասիայի հարցերով ԱՄՆ պետքարտուղարի օգնականի տեղակալ Մեթյու Բրայզան զարմանք է արտահայտել «Կովկասի կայունության եւ համագործակցության պլատֆորմի» ստեղծման թուրքական կառավարության նախաձեռնության նկատմամբ: «Ես տեղեկացված չեմ եղել Անկարայի նման նախաձեռնության մասին: Թուրքիան մեր գործընկերն է Կովկասում, եւ ես ենթադրում եմ, որ մենք շատ սերտ համագործակցություն ենք ունենալու Թուրքիայում մեր ունեցած դաշնակիցների հետ, քանի որ մենք տարածաշրջանում ընդհանուր շահեր ունենք»,- նշել է Մեթյու Բրայզան, հաղորդում է թուրքական Turkish Daily News թերթը: Հիշեցնենք, որ Հարավային Օսիայում ռազմական գործողություններից հետո պաշտոնական Անկարան հանդես եկավ «Կովկասի կայունության եւ համագործակցության պլատֆորմի» ստեղծման նախաձեռնությամբ. այդ պլատֆորմին, ըստ թուրքական կողմի առաջարկի, կարող են միանալ Հայաստանը, Ադրբեջանը, Վրաստանը, Թուրքիան եւ Ռուսաստանը: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | Լեռնային շրջաններում սպասվում է թաց ձյուն և մինչև -2 աստիճան ցուրտ Երևանում մայիսի լույս 17–ի գիշերը սպասվում է +11 աստիճան, իսկ 17–ի ցերեկը՝ +21 Կիրանցեցիները փակել են Ոսկեպար տանող ճանապարհը Նրանք նշել են, որ հաշվի չեն առնվել իրենց դիտարկումները ՌԴ ԱԳՆ․ ՀՀ կողմից ՀԱՊԿ–ի ֆինանսավորման դադարեցումը ողբերգություն չէ Նա հավելել է, որ կազմակերպությունը շարունակում է աշխատանքը Porsche 911 մոդելի առաջին հիբրիդային տարբերակի մշակումը հաջողությամբ ավարտվել է Համաշխարհային պրեմիերան՝ մայիսի 28-ին |