Չի կարելի բացառել, որ ԱՄՆ-ն նախքան նախագահական ընտրությունները կցանկանա եւս մեկ անգամ ցույց տալ իր ուժը 3 սեպտեմբերի 2008 - 19:36 AMT PanARMENIAN.Net - Վրացա-օսական հակամարտության մեջ գործադրվել էին Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի շահերը: Այդ մասին Երեւանում Կովկասի ինստիտուտի (ԿԻ) կազմակերպած «Հայաստանը եւ Հարավային Օսիայի ու Աբխազիայի շուրջ հակամարտությունները» կլոր սեղանի քննարկման ընթացքում հայտնել է «Եվրոպական ինտեգրացում» ՀԿ-ի ղեկավար Կարեն Բեկարյանը: «Ռուսաստանը պետք է հետ պահեր Վրաստանին ՆԱՏՕ մտնելուց: ԱՄՆ-ն ավելի բարդ խնդիրներ ուներ իր առջեւ ծառացած, դրանք թելադրված էին նախագահական նախընտրական քարոզարշավով: Ինչպես դուք գիտեք, Ջոն Մակքեյնի վարկանիշն ավելի ցածր էր, քան Օբամայինը, եւ հանրապետականները պետք է մի բան անեին, որպեսզի բարձրացնեին այդ վարկանիշը: Ինչն էլ նրանք արեցին Սահակաշվիլիի ձեռքով: Բայց եւ այնպես, դա «նեոպահպանողականների» կարճաժամկետ շահն է: Ավելի լուրջ են երեւում ԱՄՆ-ՌԴ եւ ՆԱՏՕ-ՀԱՊԿ հարաբերությունները, որոնք լուրջ խնդիրների առաջ են կանգնել: Չի կարելի բացառել, որ ԱՄՆ-ն մինչեւ նախագահական ընտրությունները կցանկանա եւս մեկ անգամ ցույց տալ իր ուժը»,- ասել է Բեկարյանը:Ինչ վերաբերում է Թուրքիայի դիրքորոշմանը, ապա, հայ փորձագետի կարծիքով, դեռ շատ մեծ հարց է, թե ինչն է Թուրքիայի համար ավելի կարեւոր` Վրաստան` ՆԱՏՕ-ի անդա՞մը, թե՞ Վրաստան` հնազանդ դաշնակիցը: Խոսելով ԼՂՀ հնարավոր ճանաչման մասին, Բեկարյանը նշեց, որ Կոսովոյի կամ Հարավային Օսիայի անկախությունը այլ մակարդակի վրա է, եւ այդ հակամարտությունները միմյանց հետ չի կարելի կապել: «Հայաստանը տվյալ դեպքում մի քանի ճանապարհ ունի: Նա կարող է ճանաչել ԼՂՀ անկախությունը: Կարող է անկախության ճանաչումից հետո Մեծ համաձայանագիր ստորագրել: Ինչպես նաեւ կարող է համաձայնագիր լինել առանց ճանաչման փաստի: Բայց եւ այնպես, ես կարծում եմ, որ Ադրբեջանում նախագահական ընտրություններից հետո պետք է հակամարտության կարգավորմանն ուղղված բանակցությունները շարունակել առավել մեծ ինտենսիվությամբ: Պարզապես պետք չէ մոռանալ, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի համանախագահները տարբեր նպատակներ են հետապնդում: Նույնը վերաբերում է նաեւ Եվրամիությունը ներկայացնող Ֆրանսիային»,- նշել է Բեկարյանը: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | Բագրատ սրբազանն ուղերձ է հղել. Այլընտրանք չկա` կամ այսօր, կամ երբեք Կիրանցեցիները փակել են Հայաստան–Վրաստան միջպետական ճանապարհը Միրզոյանը՝ Բուրիչին. ՀՀ–ն կառուցողական ներգրավված է տարածաշրջանային կապուղիների ապաշրջափակման քննարկումներում Միրզոյանը ստորագրել է Օվիեդոյի կոնվենցիան Իդրամ Ջունիորն ու Կորիզը գործակցության հուշագիր են կնքել Կազմակերպությունները մշակում են ֆինանսական կրթության նոր մրցույթ ԿԽՄԿ աշխատակիցներն այցելել են Բաքվում պահվող Արցախի ղեկավարներին Նրանք կապ են հաստատել ընտանիքների հետ |