Բաքու. Աբդուլլա Գյուլի այցը Երեւան Թուրքիայի ներքին գործն է

PanARMENIAN.Net - Աբդուլլա Գյուլի այցը Երեւան Թուրքիայի ներքին գործն է: Այդ մասին հայտնել է Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը: «Որոշումը Թուրքիայի նախագահն ինքն է կայացնելու: Ադրբեջանը չի կարող որեւէ կերպ միջամտել դրան»,- ասել է նախարարը:



Մեկնաբանելով Թուրքիայի կողմից առաջադրված Կովկասյան կայունության դաշնագրի նախաձեռնությունը, Մամեդյարովը դրական է գնահատել այդ առաջարկը` նշելով, որ կայունությունը Հարավային Կովկասում օգուտ կբերի տարածաշրջանի երկրներին. «Ներկայումս խոսքը գնում է տարածաշրջանի երկրների միջեւ խորհրդատվության շարունակման մասին: Ադրբեջանն իր կողմից, հավանաբար, կշարունակի քննարկումները Ռուսաստանի եւ Վրաստանի հետ: Բայց եւ այնպես, չի կարելի նախօրոք ասել, թե ինչ կերպով կներմուծվի այդ պլատֆորմը»:



Շոշափելով Սոչիում Լեռնային Ղարաբաղի շուրջ քննարկումների առիթով Հայաստանի եւ Ռուսաստանի նախագահների հանդիպումը, ԱԳՆ ղեկավարը նշեց, որ հանդիպման արդյունքների մասին դեռեւս վաղ է խոսելը. «Մենք շարունակելու ենք համանախագահների միջնորդությամբ բանակցությունները Հայաստանի հետ: Բաքուն միանշանակ կարծում է, որ կայունությունն ու խաղաղությունը պետք է ձեռք բերվեն որքան հնարավոր է շուտ: Իհարկե, Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակներում»,- ասել է Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարը, հաղորդում է ադրբեջանական ԱՊԱ գործակալությունը:
 Ուշագրավ
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---