Հայ-թուրքական սահմանը կարող է բացվել, սակայն ամբողջ հարցը նրանում է, թե փոխարենը ինչ կպահանջեն Հայաստանից

PanARMENIAN.Net - «Հայ-թուրքական սահմանը կարող է ապաշրջափակվել, սակայն ամբողջ հարցը նրանում է, թե փոխարենը ինչ կպահանջեն Հայաստանից»,-PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է ՌԴ Քաղաքական եւ ռազմական վերլուծության ինստիտուտի ազգամիջյան հարաբերությունների բաժնի պետ Սերգեյ Մարկեդոնովը:



Նրա կարծիքով, եթե հարցի գինը Ղարաբաղն է, ապա Սերժ Սարգսյանի «նոր» մտածելակերպը կարող է փոխվել «հնի»: «Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցը պետք է անջատել հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումից: Ճիշտ է, դա բարդ է, քանի որ Թուրքիան հենց ղարաբաղյան հակամարտության պատճառով է փակել սահմանը եւ սատարում է Ադրբեջանին: Սակայն նաեւ այս դեպքում, ամեն ինչ կախված է հարցի գնից` պատրաստ է արդյոք Հայաստանը զիջումների գնալ իր արտաքին քաղաքականության հիմնարար սկզբունքներում Թուրքիայի հետ հարաբերություններ հաստատելու համար»,-ասել է Մարկեդոնովը:



Թուրքական «Հյուրիեթը» հղում անելով դիվանագիտական աղբյուրների վրա, հաղորդել է, որ Անկարայի նախաձեռնությամբ 1993թ. ի վեր շրջափակված սահմանը կարող է բացվել հումանիտար օգնության համար եւ դա կախված է «հայկական կողմի քայլերից ու հարաբերությունների զարգացումից»:



Սեպտեմբերի 6-ին Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հրավերով` միասին դիտելու Հայաստանի եւ Թուրքիայի ֆուտբոլի հավաքականների խաղը, Երեւան ժամանեց Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը: Մինչ խաղը տեղի ունեցած հանդիպման ժամանակ երկու նախագահները հայտարարեցին, որ այս հանդիպումը լուրջ խթան կհանդիսանա երկու երկրների միջեւ երկխոսության հետագա զարգացման համար:
 Ուշագրավ
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---