Եվրոպան ցանկանում է Հայաստանի եւ Թուրքիայի նախագահների միջեւ սկսված երկխոսությունը ներկայացնել որպես իր վաստակը

PanARMENIAN.Net - Եվրոպան ցանկանում է Հայաստանի եւ Թուրքիայի նախագահներ Սերժ Սարգսյանի ու Աբդուլլահ Գյուլի միջեւ սկսված երկխոսությունը ներկայացնել որպես իր նվաճումը, PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է ՌԴ Քաղաքական եւ ռազմական վերլուծության ինստիտուտի ազգամիջյան հարաբերությունների բաժնի պետ Սերգեյ Մարկեդոնովը: Իրականում Եվրամիության արժանիք այստեղ չկա, կա հայկական իշխանությունների պրագմատիզմ: «Հայաստանին հարկավոր է դուրս գալ մեկուսացումից եւ ցույց տալ աշխարհին, որ հայերն այնքան պնդաճակատ չեն, որքան նրանց սիրում են ներկայացնել: Նրանք կարող են խոսել նույնիսկ Թուրքիայի հետ»,-ասել է Մարկեդոնովը:



Ֆրանսիայի նախագահ Նիկոլյա Սարկոզին որպես «խիզախ եւ պատմական քայլ է» բնորոշել Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլի այցը Երեւան:«Այն ժամանակ, երբ տարածաշրջանը ճգնաժամի մեջ է, այս այցը քաջ եւ պատմական քայլ է Հայաստանի եւ Թուրքիայի հարաբերությունների համատեքստում: Այն հայ-թուրքական հարաբերությունների շուտափույթ կարգավորման հույս է ներշնչում: Նա նաեւ բարձր է գնահատել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի քաղաքական խիզախությունը եւ հույս է հայտնել, որ այդ նվաճումը թույլ կտա երկու երկրներին ցույց տալ աշխարհին, որ «հաշտեցումը հնարավոր է բաց երկխոսության եւ փոխադարձ հարգանքի միջոցով»:



Սեպտեմբերի 6-ին Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հրավերով` միասին դիտելու Հայաստանի եւ Թուրքիայի ֆուտբոլի հավաքականների խաղը, Երեւան ժամանեց Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը: Մինչ խաղը տեղի ունեցած հանդիպման ժամանակ երկու նախագահները հայտարարեցին, որ այս հանդիպումը լուրջ խթան կհանդիսանա երկու երկրների միջեւ երկխոսության հետագա զարգացման համար:
 Ուշագրավ
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---