Ռուսաստանում ակնկալում են, որ Հարավային Օսեթիայի եւ Աբխազիայի անկախությունը կճանաչեն Բելառուսը, Սիրիան, Լիբիան, Հորդանանն ու Մարոկկոն10 սեպտեմբերի 2008 - 14:58 AMT PanARMENIAN.Net - ՌԴ ԱԳՆ-ում ենթադրում են, որ ՌԴ-ից եւ Նիկարագուայից բացի, Հարավային Օսեթիայի եւ Աբխազիայի անկախությունը կճանաչեն Բելառուսը, Սիրիան, Լիբիան, Հորդանանն ու Մարոկկոն: Բելառուսն, ինչպես ակնկալվում է, կքննարկի հանրապետությունների ճանաչման հարցը սեպտեմբերի 28-ից հետո: Ինչ վերաբերում է թվարկված մյուս երկրներին, ապա ոչ մի ճշգրիտ տեղեկություն նրանց հնարավոր գործողությունների մասին դեռեւս չկա: ՀԱՊԿ-ի գծով ՌԴ գործընկերները (Հայաստան, Բելառուս, Ղազախստան, Ղրղզստան, Տաջիկստան եւ Ուզբեկստան) դեռեւս չեն որոշակիացրել իրենց վերաբերմունքը Աբխազիայի եւ Հարավային Օսեթիայի կարգավիճակի հարցում: Ռուսաստանը ճանաչեց Աբխազիայի եւ Հարավային Օսեթիայի անկախությունը օգոստոսի 26-ին, իսկ սեպտեմբերի 3-ին նրան միացավ Նիկարագուան: ՌԴ-ն դիվանագիտական հարաբերություններ հաստատեց այդ երկրների հետ սեպտեմբերի 9-ին: Արդեն կան այդ հանրապետություններում ՌԴ դեսպանների թեկնածությունները: Մոտ ապագայում ՌԴ նախագահ Դ.Մեդվեդեւը Աբխազիայի եւ Հարավային Օսեթիայի ղեկավարության հետ պայմանագրեր կկնքի բարեկամության եւ համագործակցության մասին, որոնց նախագծերը արդեն հաստատել են ԱԳՆ ղեկավարները: «Փաստաթղթում կա կետ ՌԴ-ի հետ ռազմական համագործակցության մասին, սակայն սա այնուամենայնիվ ընդհանուր քաղաքական փաստաթուղթ է: Մենք չենք նախատեսում առանձին համաձայնագիր կնքել ռազմական համագործակցության վերաբերյալ»«-լրագրողներին է ասել Աբխազիայի ԱԳՆ ղեկավար Սերգեյ Շամբան: Մինչդեռ, ՌԴ պաշտպանության նախարար Անատոլի Սերդյուկովը երեքշաբթի նախագահին է զեկուցել, որ Աբխազիայի եւ Հարավային Օսեթիայի իշխանությունների հետ պայմանավորվածություն է ձեռք բերվել նրանց տարածքում ռուս զինվորականների տեղակայման մասին: Յուրաքանչյուր հանրապետությունում ռուսական զորակազմը կկազմի 3800 մարդ: ՌԴ ԱԳՆ-ում ընդգծում են, որ այդ ստորաբաժանումները կհամարվեն ոչ թե խաղաղապահ, այլ զինվորական: Այս դիրքորոշումը պատասխան է նորանկախ պետությունների իշխանությունների խնդրանքին` անվտանգության ապահովման մասին, հաղորդում է Լենտա.ռու-ն: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | Դորտմունդի «Բորուսիան» հետաքրքրված է Սպերցյանով Սպերցյանի ներկայիս աշխատանքային պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2026 թվականի ամառը ՀՀ–ն Մոլդովայում մասնակցում է ՆԱՏՕ-ի Regex 2024 զորավարժությունների հերթական փուլին Զորավարժությունները, որոնց մասնակցում է ՆԱՏՕ–ի գործընկեր մոտ 30 երկիր, կտևեն մինչև մայիսի 24–ը Երևանում է ԱՄՆ ԿՀՎ ղեկավարի տեղակալը․ Նրան ընդունել է Փաշինյանը Քննարկվել են ինչպես երկկողմ, այնպես էլ միջազգային օրակարգի հարցեր ԱՆ–ն չի գրանցել Արշակ Կարապետյանի կուսակցությունը՝ օրենքի մի շարք խախտումների հիմքով Նախարարությունը պարզաբանում է տարածել |