ԱՄՆ-ի եւ Իսրայելի` Իրանի վրա հնարավոր հարձակաման մասին հայտարարությունները անլուրջ են

PanARMENIAN.Net - ԱՄՆ-ի եւ Իսրայելի` Իրանի վրա հնարավոր հարձակման մասին հայտարարությունները անլուրջ են: Այդ մասին PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցի ժամանակ հայտնել է իրանիստ Թադեւոս Չարչյանը: Նրա խոսքերով, ապատեղեկատվություն է այն, որ Իրանի շուրջը ՆԱՏՕ-ի անդամ երկրների ռազմական ծովային միավորների թիվը գերազանցում է 40, ընդ որում` սուբմարիններից որոշները` միջուկային զենքով: «Բոլոր այդ հայտարարություններն արվում են, որպեսզի շոշափեն Իրանի հնարավոր արձագանքը կամ էլ նրան հրահրեն կոպիտ հակաիսրայելական հայտարարությունների: Մինչդեռ, եթե Իրանի ղեկավարությունն իր շուրջը կատարվող ամեն ինչը հանգիստ ընդունի, ԱՄՆ-ին եւ Իսրայելին չի հաջողվի Ահմադինեջադին ցայտնոտի մեջ գցել: Այժմ ընթացքի մեջ է այսպես կոչված ենթադրությունների ճշտումը: Բայց ԱՄՆ-ն չի հարձակվի Իրանի վրա. նրա կոկորդում ոսկորի պես կանգնած է Իրաքը: Իսկ Իրանն ավելի հզոր երկիր սէ»,- ընդգծել է հայ փորձագետը:



Ինչ վերաբերում է ԱՄՆ-ի կողմից Պակիստանին եւ Աֆղանստանին հասցված հրթիռային հարվածների եւ Իրանի կապին, ապա դա նույնպես, Չարչյանի կարծիքով, ԱՄՆ ոչ պահպանողականների հակաիրանական դիրքորոշման հետեւանքն է: «Բնական է, որ մուսուլմանական երկրի դեմ ցանկացած գործողությունը կապված է ԱՄՆ-Իսրայել տանդեմի հետ: Բայց դժվար թե դա զգալի քաղաքական դիվիդենդներ բերի շահագրգռված կողմերին: Ամեն դեպքում ես բացառում եմ Իրանի ռազմական ներխուժման հավանականությունը»,- ասել է Թադեւոս Չարչյանը:



Ավելի վաղ Ալյասկայի նահանգապետ Սառա Պեյլինը, որը հավակնում է ԱՄՆ վարչապետի պաշտոնին, իր կարծիքն արտահայտեց` ասելով, որ «քանի դեռ Իրանի ղեկավարը Ահմադինեջադն է, նրա ղեկավարության ձեռքում միջուկային զենքը ծայրահեղ վտանգավոր է այս մոլորակի յուրաքանչյուր մարդու համար»:



Իրանի վրա հարձակման պատրաստությունն իր ավարտական փուլում է: Իսրայելի վարչապետ Էհուդ Օլմերտը իրանական խնդրի հարցով շտապ խորհրդակցություններ է անցկացրել պաշտպանության նախարար Էհուդ Բարակի եւ երկրի արտաքին քաղաքականության գերատեսչության ղեկավար Ցիպի Լիվնիի հետ: Միաժամանակ Միջերկրական ծովի ջրերն է ուղեւորվել ամերիկյան «Թեոդոր Ռուզվելտ» ավիակիրը, որին տրված է «ծովում անվտանգության ապահովման առաքելությունը»: Այսպիսով, Իրանի շուրջ` Միջերկրական եւ Արաբական ծովերում, ԱՄՆ ավիակիրների քանակը հասել է չորսի:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---