ԱՄՆ-ում գտնում են, որ եկել է Հարավային Կովկասի հակամարտությունների լուծման ժամանակը16 սեպտեմբերի 2008 - 15:16 AMT PanARMENIAN.Net - «Վրաստանի իրադարձությունները եւս մեկ անգամ ցույց տվեցին, որ եկել է տարածաշրջանում առկա հակամարտությունների լուծման ժամանակը»,- ասել է Ադրբեջանում ԱՄՆ դեսպան Էնն Դերսին: «ԱՄՆ վարչապետ Դիկ Չեյնին իր` Ադրբեջան կատարած այցի ժամանակ հայտնել է, որ հիմա ամենաբարենպաստ եւ կարեւոր պահն է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման համար: Նա հայտնել է, որ ԱՄՆ-ն սատարում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությանը, եւ հակամարտությունը պետք է լուծվի այդ սկզբունքով, բայց, բնականաբար, միջազգային եւ դիվանագիտական փորձերը հաշվի առնելով»,- ասել է նա լրագրողներին: Դեսպանն ընդգծել է, որ ԱՄՆ-ն միշտ էլ ակտիվ մասնակցություն է ցուցաբերել ղարաբաղյան հակամարտության լուծման հարցում, եւ «այդ ակտիվությունը կշարունակվի»:«Ինչպես դուք գիտեք, ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Մեթյու Բրայզան տարածաշրջանում է գտնվում, վաղը նա կժամանի Բաքու եւ այդ ուղղությամբ բանակցություններ կանցկացնի»,- ասել է Է. Դերսին: Նա նաեւ ասել է, որ Կովկասում գոյություն ունեցող անկախ եւ ինքնիշխան պետություններն իրավունք ունեն ինքնուրույն եւ անկախ կերպով որոշել իրենց ապագան: Դա ԱՄՆ-ի երկարաժամկետ դիրքորոշումն է, որը անփոփոխ կմնա: «Պաշտոնական Վաշինգտոնը ցանկանում է կասպիական եւ հարավ-կովկասյան տարածաշրջանները տեսնել որպես զարգացած, կայուն եւ ժողովրդավարական շրջաններ»: Խոսելով Կովկասի անվտանգության պլատֆորմի մասին` դիվանագետն ընդգծել է, որ այդ ուղղությամբ ոչ մի նորություն չի նկատվում, «այդ գաղափարը զարգացման աստիճանում է գտնվում, մենք ընդամենը հետեւում ենք այդ գործընթացին», հաղորդում է Day.az-ը: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | Բագրատ սրբազանն ուղերձ է հղել. Այլընտրանք չկա` կամ այսօր, կամ երբեք Կիրանցեցիները փակել են Հայաստան–Վրաստան միջպետական ճանապարհը Միրզոյանը՝ Բուրիչին. ՀՀ–ն կառուցողական ներգրավված է տարածաշրջանային կապուղիների ապաշրջափակման քննարկումներում Միրզոյանը ստորագրել է Օվիեդոյի կոնվենցիան Իդրամ Ջունիորն ու Կորիզը գործակցության հուշագիր են կնքել Կազմակերպությունները մշակում են ֆինանսական կրթության նոր մրցույթ ԿԽՄԿ աշխատակիցներն այցելել են Բաքվում պահվող Արցախի ղեկավարներին Նրանք կապ են հաստատել ընտանիքների հետ |