Ղարաբաղի հիմնախնդիրը պետք է լուծեն Հայաստանը, Ադրբեջանը, Թուրքիան եւ Ռուսաստանը16 սեպտեմբերի 2008 - 17:28 AMT PanARMENIAN.Net - «Կովկասում հնարավոր ալյանսի ճակատագիրը կախված է առաջնորդող պետությունների` Թուրքիայի եւ Ռուսաստանի կարծիքից: Եթե նրանք ցանկանան, նրանց կհաջողվի հանրապետությունների քաղաքական էլիտային համոզել այսպես, թե այնպես համագործակցել»,- հայտնել է ՍՊբՊՀ-ի միջազգային հարաբերությունների ֆակուլտետի դոցենտ Ալեքսանդր Սոտնիչենկոն, նշելով, որ երկրներից յուրաքանչյուրն ընդգրկված է հակամարտության մեջ: Նա հիշեցրել է, որ Ռուսաստանը հակամարտության մեջ է Վրաստանի հետ, նույն իրադրության մեջ է նաեւ Թուրքիան` Հայաստանի նկատմամբ: Ադրբեջանը նույնպես անհարթություններ ունի Հայաստանի հետ: «Սկզբունքորեն բոլորն էլ հասկանում են, որ հակամարտությունները վնասում են ոչ միայն քաղաքական հարաբերություններին, այլեւ տնտեսությանը: Հայաստանը շրջապատված է Թուրքիայով եւ Ադրբեջանով: Նրա համար միակ ելքը Վրաստանն ու Իրանն են: Դա խանգարում է Հայաստանի տնտեսական զարգացմանը: Նույնը կարելի է ասել Ադրբեջանի մասին: «Բաքու-Թբիլիսի-Ջեյհան» նավթամուղով ուղղելով իր նավթը` նա մեծ կորուստներ է կրում: Խողովակն անցնում է ոչ թե ուղիղ, այլ շրջանցելով Հայաստանը, եւ այդ պատճառով նախագիծը համարվում է մեկն ամենաթանկ եւ անշահութաբերներից: Գոյություն ունեցող խնդիրները պետք է հաջորդաբար լուծել, պետք է լուրջ ծրագիր կազմել: Կարեւորը, որ այդ գործին չխառնվեն այնպիսի երկրներ, որոնք գլուխ չեն հանում կովկասյան գործերից եւ տարածաշրջանում խաղաղության հաստատում չեն ցանկանում»,- ընդգծել է ռուս փորձագետը:Ինչ վերաբերում է Կովկասյան պլատֆորմում Հարավային Օսիայի, Աբխազիայի եւ Լեռնային Ղարաբաղի բացակայությանը, ապա Սոտնիչենկոյի կարծիքով, որոշ երկրների կողմից որոշակի տարածքների ճանաչել-չճանաչելը հաճախ չի խանգարում տնտեսական եւ քաղաքական կապերին: «Օրինակ, Ռուսաստանն ու Ճապոնիան մինչ այժմ չունեն հաշտության պայմանագիր: Բայց դա չի վնասում նորմալ հարաբերություններին: Նույնը կարելի է ասել ԵՄ եւ Թուրքիայի կապերին Հյուսիսային Կիպրոսի խնդրում: Վերջինս ճանաչել է միայն Թուրքիան: ԵՄ-ն Թուրքիային նվաճող է համարում, բայց միաժամանակ Թուրքիայի հետ նրա հարաբերությունները շատ նորմալ են: Եւ Թուրքիան անգամ հավակնում է դառնալ միության անդամ: Այսինքն, նման խնդիրները կարելի է լուծել: Բայց լուծման գործընթացը երկար է լինելու եւ կպահանջի բոլոր հանրապետությունների ջանքերը: Եւ ամենաբարդը ոչ թե առանձին գոյատեւման հնամենի ավանդույթներ ունեցող Հարավային Օսիայի եւ Աբխազիայի, այլ Լեռնային Ղարաբաղի խնդիրն է լինելու: Հենց նրա շուրջ են Թուրքիայի եւ Հայաստանի միջեւ հիմնական տարաձայնությունները: Թուրքիայում Հայաստանը համարում են տարածաշրջանի նվաճող»,- ասել է նա: Սոտնիչենկոն նաեւ նկատել է, որ Հայաստանը Ռուսաստանից «միեւնույնն է ոչ մի տեղ չի փախչի»: «Տարածաշրջանում նա ուրիշ ոչ մի դաշնակից չունի: Եթե մենք ճանաչենք Ղարաբաղը, ապա ստիպված կլինենք փլուզել եւ Ադրբեջանի, եւ Թուրքիայի հետ ստեղծված հարաբերությունները: Ղարաբաղյան հիմնախնդիրը պետք է լուծել երկարատեւ բանակցությունների ճանապարհով, որոնց պետք է մասնակցեն հայկական, ադրբեջանական, թուրքական եւ ռուսական կողմերը»,- նշել է նա, գրում է Nakanune.RU-ն: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | Բագրատ սրբազանն ուղերձ է հղել. Այլընտրանք չկա` կամ այսօր, կամ երբեք Կիրանցեցիները փակել են Հայաստան–Վրաստան միջպետական ճանապարհը Միրզոյանը՝ Բուրիչին. ՀՀ–ն կառուցողական ներգրավված է տարածաշրջանային կապուղիների ապաշրջափակման քննարկումներում Միրզոյանը ստորագրել է Օվիեդոյի կոնվենցիան Իդրամ Ջունիորն ու Կորիզը գործակցության հուշագիր են կնքել Կազմակերպությունները մշակում են ֆինանսական կրթության նոր մրցույթ ԿԽՄԿ աշխատակիցներն այցելել են Բաքվում պահվող Արցախի ղեկավարներին Նրանք կապ են հաստատել ընտանիքների հետ |