Դ. Մեդվեդեւ. Ռուսաստանը ապագայում էլ շարունակելու է առավելագույն աջակցություն ցուցաբերել ղարաբաղյան հիմնախնդրի լուծմանը16 սեպտեմբերի 2008 - 17:50 AMT PanARMENIAN.Net - Ադրբեջանը Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցում Ռուսաստանի դերի շարունակությունն է ակնկալում: «Մենք ակնկալում ենք Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում Ռուսաստանի ակտիվ դերի շարունակությունը»,- այսօր ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդեւի հետ բանակցություններից հետո հայտնել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը: «Չնայած բարդություններին, մեզ թվում է, որ այսօր կան նախադրյալներ` ուղղված կարգավորմանը, որը կարձագանքի բոլոր երկրների շահերին եւ հիմնված կլինի միջազգային իրավունքի նորմերի վրա»,- ասել է նա:«Անհրաժեշտ է փնտրել եւ գտնել արդյունավետ համագործակցության մեխանիզմներ»,- համոզված է Ալիեւը: Նրա խոսքերով, եթե մոտ ժամանակներում նման լուծումներ գտնվեն, դա համագործակցության համար լայն հնարավորություններ կբացի: Հանդիպման ամփոփիչ մամլո ասուլիսի ժամանակ Դմիտրի Մեդվեդեւը նկատել է, որ «Ռուսաստանը սատարում է Ադրբեջանի եւ Հայաստանի նախագահների ուղիղ բանակցությունների շարունակումը»: «Ռուսաստանի դիրքորոշումը նույնն է մնում. հետագայում էլ մենք շարունակելու ենք առավելագույն աջակցություն ցուցաբերել այդ բարդ հիմնախնդրի փոխընդունելի լուծման որոնումներում»,- ընդգծել է ՌԴ նախագահը: «Այդ հարցի շուրջ կապը մենք կշարունակենք որքան հնարավոր է շուտ»,- հայտնել է Մեդվեդեւը, հաղորդում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | Բագրատ սրբազանն ուղերձ է հղել. Այլընտրանք չկա` կամ այսօր, կամ երբեք Կիրանցեցիները փակել են Հայաստան–Վրաստան միջպետական ճանապարհը Միրզոյանը՝ Բուրիչին. ՀՀ–ն կառուցողական ներգրավված է տարածաշրջանային կապուղիների ապաշրջափակման քննարկումներում Միրզոյանը ստորագրել է Օվիեդոյի կոնվենցիան Իդրամ Ջունիորն ու Կորիզը գործակցության հուշագիր են կնքել Կազմակերպությունները մշակում են ֆինանսական կրթության նոր մրցույթ ԿԽՄԿ աշխատակիցներն այցելել են Բաքվում պահվող Արցախի ղեկավարներին Նրանք կապ են հաստատել ընտանիքների հետ |