Հայաստանը կմասնակցի ՍՏՀԿ ԱԳՆ ղեկավարների ոչ պաշտոնական հանդիպմանը

PanARMENIAN.Net - Սեպտեմբերի 25-ին Նյու-Յորքում կկայանա Սեւծովյան Տնտեսական Համագործակցության Կազմակերպության (ՍՏՀԿ) ԱԳՆ ղեկավարների ոչ պաշտոնական հանդիպումը: Նիստին նախագահելու է Ալբանիայի արտգործնախարար Լուլզիմ Բաշան: ՍՏՀԿ ԱԳՆ ղեկավարների ոչ պաշտոնական հանդիպումն անցկացվում է ամեն տարի Նյու-Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակներում:



Ինչպես PanARMENIAN.Net ին հաղորդել են ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունում, Հայաստանը նույնպես մասնակցելու է ոչ պաշտոնական հանդիպմանը:
 Ուշագրավ
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---