Կովկասյան պլատֆորմը կկարողանա օգնել Կովկասի սառեցված հակամարտությունների լուծմանը, հայտարարում են Թուրքիայում

PanARMENIAN.Net - Կովկասի կայունության եւ անվտանգության պլատֆորմի ստեղծման թուրքական նախաձեռնությունը կկարողանա բարենպաստ մթնոլորտ ստեղծել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման համար: Այդ ալյանսը ծառայելու է Պլատֆորմի մեջ ընդգրկված բոլոր երկրների շահերին: Այդ մասին հայտարարել է Մարտավարական հետազոտությունների թուրք-ասիական կենտրոնի (TASAM) տնօրեն Մուրատ Բիլխանը: «Ես Թուրքիայի այդ նախաձեռնությունը դրական եմ գնահատում»,- նշել է նա եւ հույս հայտնել, որ Ռուսաստանը, ինչպես եւ տարածաշրջանի մյուս երկրները, նույնպես դրական դիրքորոշում կբռնեն այդ նախաձեռնության նկատմամբ:



«Ներկայումս ամբողջ հարցը կայանում է նրանում, թե ինչպես է իրականացվելու Թուրքիայի նախաձեռնությունը»,- նշել է TASAM-ի նախագահի տեղակալը, ավելացնելով, որ Թուրքիան` որպես այդ նախագծի նախաձեռնող, պետք է շարունակի ջանքեր գործադրել:



«Կովկասյան պլատֆորմը կարող է իր շտաբ-գրասենյակները հիմնադրել, ինչպես դա արեց 1994թ. Ստամբուլում Թուրքիայի նախաձեռնությամբ ստեղծված Սեւծովյան Տնտեսական Համագործակցության Կազմակերպությունը»,- նշել է Մուրատ Բիլխանը, հաղորդում է թուրքական Hurriyet թերթը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---