Ռուսաստանը մտադրված չէ ԵՄ մտնել, քանի որ ինքնահաստատված երկիր է հանդիսանում17 հոկտեմբերի 2008 - 18:56 AMT PanARMENIAN.Net - Ռուսաստանը մտադրված չէ ԵՄ մտնել, քանի որ ինքնահաստատված երկիր է հանդիսանում: Այդ մասին ուրբաթ օրը հայտարարել է ԵՄ-ի օրոք Ռուսաստանի ներկայացուցիչ Վլադիմիր Չիժովը: «Մենք աչալրջորեն գնահատում ենք ՌԴ եւ ԵՄ չափերը եւ բարդություններ տեսնում նոր անդամների ընդունման հարցում»,- նշել է Չիժովը` մեկնաբանելով Իտալիայի վարչապետ Սիլվիո Բերլուսկոնիի` Ռուսաստանը ԵՄ կազմում տեսնելու ցանկության մասին հայտարարությունը:- Ռուսաստանը կարիք չունի ԵՄ անդամ դառնալու»: «Ռուսաստանը բոլորովին ինքնահաստատված է ինչպես ռազմա-քաղաքական, այնպես էլ տնտեսական ոլորտներում,- մատնանշել է դիվանագետը:- Մենք ունենք բոլոր իրավունքները` ինքնուրույն եւ ոչ թե որեւէ միության կազմում զարգանալու»:Դրա հետ մեկտեղ Չիժովը նշել է, որ Ռուսաստանը պարտականություններ ունի նախկին ԽՍՀՄ-ում իր հարեւանների նկատմամբ, եւ այդ գործոնը նույնպես հարկավոր է հաշվի առնել, հաղորդում են ռուսական ԶԼՄ-ները: Իտալիայի վարչապետ Սիլվիո Բերլուսկոնին առաջարկել է ԵՄ-ն հզորացնել Ռուսաստանով` նրան եվրոպական ընտանիքի լիիրավ անդամ դարձնելով: «Ես Ռուսաստանը որպես արեւմտյան երկիր եմ տեսնում: Իմ գաղափարը կայանում է նրանում, որպեսզի նա ապագայում կարողանա ԵՄ անդամ դառնալ: Ես դրա համար կգործադրեմ բոլոր ջանքերը»,- խոստացել է Բերլուսկոնին: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | Բագրատ սրբազանն ուղերձ է հղել. Այլընտրանք չկա` կամ այսօր, կամ երբեք Կիրանցեցիները փակել են Հայաստան–Վրաստան միջպետական ճանապարհը Միրզոյանը՝ Բուրիչին. ՀՀ–ն կառուցողական ներգրավված է տարածաշրջանային կապուղիների ապաշրջափակման քննարկումներում Միրզոյանը ստորագրել է Օվիեդոյի կոնվենցիան Իդրամ Ջունիորն ու Կորիզը գործակցության հուշագիր են կնքել Կազմակերպությունները մշակում են ֆինանսական կրթության նոր մրցույթ ԿԽՄԿ աշխատակիցներն այցելել են Բաքվում պահվող Արցախի ղեկավարներին Նրանք կապ են հաստատել ընտանիքների հետ |