Իրանը ցանկանում է միջնորդ դառնալ Ռուսաստանի եւ Վրաստանի միջեւ27 հոկտեմբերի 2008 - 17:27 AMT PanARMENIAN.Net - Իրանի արտգործնախարարի կրթության եւ գիտական հետազոտությունների հարցերով տեղակալ Մանուչեհր Մոհամադին բողոք է հայտնել դեպի Արեւելք ՆԱՏՕ-ի ընդլայնման դեմ: Մոհամադին հայտարարել է, որ տարածաշրջանային իշխանությունները պետք է հեռու մնան մրցակցային եւ թշնամական քաղաքականությունից, որը մնացել է «սառը պատերազմից»: «ՆԱՏՕ-ի ներկայությունը մի տարածաշրջանում, որն իրեն անծանոթ է, օգուտ չի բերի նրան, քնաի որ ՆԱՏՕ-ն արդեն իսկ ունի անհաջող ներկայության փորձ Իրաքում եւ Աֆղանստանում»,-նշել է նա: ԱՄՆ նախագահ Ջորջ Բուշը ուրբաթ օրը փաստաթուղթ է ստորագրել, որով ԱՄՆ-ն պաշտոնապես սատարում է Ալբանիայի եւ Խորվաթիայի անդամակցությանը ՆԱՏՕ-ին: Բուշը նաեւ հաստատել է, որ ԱՄՆ-ն սատարում է նաեւ ՆԱՏՕ-ի պոտենցիալ անդամներ Ուկրաինային, Վրաստանին, Չերնոգորիային եւ Բոսնիա-Հերցոգովինային: Մոհամադին նշել է նաեւ, որ վերջին հակամարտությունը Ռուսաստանի ու Վրաստանի միջեւ ամենակարեւոր իրադարձություններից մեկն է սեպտեմբերի 11-ի Միացյալ Նահանգների վրա հարձակումից հետո, որ մեծ ազդեցություն կունենան միջազգային հարաբերությունների վրա: Նրա խոսքերով, Կենտրոնական Ասիայի ու Կովկասի երկրների 16-րդ կոնֆերանսում, որն այս շաբաթ կկայանա Թեհրանում, հատուկ ուշադրություն կհատկացվի Կովկասի հակամարտություններին ու դրանց հետեւանքներին աշխարհի համար: Մոհամադին ասել է, որ կոնֆերանսին ներկա կլինեն փորձագետներ տարբեր երկրներից, ներառյալ Միացյալ Նահանգները, Մեծ Բրիտանիան, Հայաստանը, Ուկրաինան, Գերմանիան, Իտալիան, Ռուսաստանը, Հնդկաստանը, Շվեդիան, Վրաստանը, Ճապոնիան, Թուրքիան, Տաջիկստանը, Ուզբեկստանն ու Լեհաստանը: Իրանը Կովկասի հակամարտությունը դեռեւս ավարտված չի համարում եւ Վրաստանի ու Ռուսաստանի միջեւ միջնորդ դառնալու Թեհրանի պատրաստակամությունն է հայտնել այդ հարցի լուծման համար, ընդգծել է նա, հաղորդում է ukrbiznes.com-ը: Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | Բելառուսում ՌԴ դեսպան. ՀԱՊԿ-ում ՀՀ անդամության սառեցումը կթուլացնի կառույցի դիրքերը Հարավային Կովկասում Ըստ Գրիզլովի, գլխավոր հարցը լինելու է այն, թե այս պայմաններում ինչպես է կառուցելու իր քաղաքականությունը Հայաստանը ՄԻՊ-ը փաստահավաք աշխատանքներ է իրականացրել Լոռիի աղետի գոտում Տեղում արձանագրվել են բոլոր խնդիրները, հեղեղումների արդյունքում պատճառված վնասները Դատախազությունը կբողոքարկի Սերժ Սարգսյանին և մյուսներին արդարացնելու դատավճիռը Սարգսյանը լրագրողների հետ զրույցում կարծիք էր հայտնել, որ Դատախազությունը դատական ակտը կբողոքարկի ԱԳՆ–ի մոտից բերման ենթարկված 28 անձ ձերբակալվել է ՔԿ–ն նշել է, որ նրանք բռնություն են գործադրել ոստիկանների նկատմամբ |