Հոկտեմբերի 31-ին Մոսկվայում տեղի կունենա Հայաստանի, Ռուսաստանի եւ Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների հանդիպումը30 հոկտեմբերի 2008 - 12:27 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի, Ռուսաստանի եւ Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարները կհանդիպեն հոկտեմբերի 31-ին Մոսկվայում, իսկ նոյեմբերի 1-ին հանդիպում տեղի կունենա ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ: Այդ մասին լրագրողներին է հայտնել Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարի պաշտոնակատար Էլմար Մամեդյարովը: «Այդ հանդիպումների արդյուքները կզեկուցվեն նախագահներին, որից հետո կկայանան նրանց բանակցությունները»,-նշել է նա, հաղորդում է «Ինտերֆաքս-Ազերբայջանը»: Նշենք, որ նոյեմբերի 2-ին Մոսկվայում կկայանա Ադրբեջանի, Հայաստանի ու Ռուսաստանի նախագահների հանդիպումը, նվիրված Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման խնդրին: Ինչպես ավելի վաղ հաղորդել էր Կրեմլի մամլո ծառայությունը, «2008թ. նոյեմբերի 2-ին Մոսկվայում ձեռք բերված պայմանավորվածության համաձայն տեղի կունենա Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի ու Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանի հանդիպումը Ռուսաստանի Դաշնության նախագահ Դմիտրի Մեդվեդեւի մասնակցությամբ` նվիրված ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը»: Հոկտեմբերի 20-21-ին Ռուսաստանի նախագահի Հայաստան կատարած պաշտոնական այցի ժամանակ ՀՀ նախագահ Ս.Սարգսյանի հետ համատեղ մամլո ասուլիսում ՌԴ նախագահը հույս հայտնեց, որ ղարաբաղյան հակամարտության կողմերը պատրաստ են առաջխաղացման բանակցային գործընթացում: «Առաջիկայում տեղի կունենա Հայաստանի, Ռուսաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպումը եւ այն կկայանա ՌԴ-ում»,-ասել է Մեդվեդեւը` հավելելով, որ Ռուսաստանը ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում առաջիկայում եւս կնպաստի Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ փոխադարձաբար ընդունելի որոշումների որոնմանը: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | ՄԱԿ հանձնաժողովը մտահոգված է Բաքվի կողմից հայերի արտադատական սպանություններով, խոշտանգումներով և հետաքննության բացակայությամբ Նաև մտահոգություն է արտահայտվում հայ 23 անձի շարունակվող կալանավորման առնչությամբ Փաշինյանը մեկնել է Դանիա Նա կմասնակցի «Առաջնագծից․ Հայաստանի ժողովրդավարության պաշտպանությունը» թեմայով քննարկմանը Բաքվում ԱՄՆ դեսպանատուն․ Սատարում ենք Ադրբեջանի և ՀՀ ղեկավարներին և աջակցություն առաջարկում խաղաղության հասնելու գործում Կոչ է արվում պահպանել այդ դինամիկան և համաձայնագիր ստորագրել «նախորդ բանակցությունների հիման վրա» Երևանը կհյուրընկալի կարատեի Եվրոպայի 2025-ի մեծահասակների առաջնությունը 2027-ին Եվրոպայի կարատեի պատանիների, երիտասարդների առաջնությունը ևս կանցնի Հայաստանում |