ANCA-ն աջակցություն է հայտնում կոնգրեսական ՄըքՔոլին, որը հրաժարվել է մասնակցել Հայոց ցեղասպանության ժխտման քարոզարշավին

PanARMENIAN.Net - Ամերիկայի Հայ Դատի հանխնախումբը (ANCA) սատարում է հանրապետական Մայքլ ՄըքՔոլին ԱՄՆ Կոնգրեսի ընտրություններում: Այդ մասին PanARMENIAN.Net ին են հաղորդել ANCA-ում: 2007թ. հոկտեմբերին ԱՄՆ նախագահ Ջորջ Բուշն անձամբ է զանգահարել կոնգրեսական Մայքլ ՄըքՔոլին եւ խորհուրդ տվել մասնակցել Հայոց ցեղասպանության ժխտմանն ուղղված քարոզարշավին: Կոնգրեսական ՄըքՔոլն մերժել է նախագահին եւ մի քանի օր անց քվեարկել է Հայոց ցեղասպանության մասին 106-րդ բանաձեւի օգտին ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների կոմիտեում:



«Մենք ուրախ ենք, որ ANCA-ի կողմնակիցները սատարում են Մայքլ ՄըքՔոլին ԱՄՆ Կոնգրեսի ընտրություններում եւ մենք պատրաստ ենք նրան տալ մեր ձայները նոյեմբերի 4-ի ընտրություններում»,-ասվում է ANCA-ի հայտարարության մեջ:



Ըստ Foreign Agents Registration Act (FARA) թուրքական կառավարությունը հետեւողականորեն առաջարկել է Մայքլ ՄըքՔոլին մասնակցել Հայոց ցեղասպանության ժխտմանն ուղղված քարոզարշավին: Կոնգրեսականը հրաժարվել է թուրքական լոբբիի բոլոր առաջարկներից:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---