Հայ-թուրքական հարաբերությունների հաստատումը կախված է իր անցյալն ընդունելու թուրք հանրության պատրաստակամությունից

PanARMENIAN.Net - «Հայ-թուրքական հարաբերությունների հաստատումը կախված է իր անցյալն ընդունելու թուրք հանրության պատրաստակամությունից: Երկկողմ հարաբերություններ հաստատելու համար Թուրքիան պետք է Հայաստանի հետ հարաբերություններին մոտենա ոչ թե ուժեղի ու թույլի, հաղթողի ու պարտվածի դիրքերից, այլ հավասարի դիրքերից: Ես դեռեւս չեմ տեսնում Թուրքիայի կողմից նման մոտեցման դրսեւորում»,-PanARMENIAN.Net ի թղթակցին է հայտարարել ղարաբաղյան հակամարտության գծով փորձագետ Հրաչյա Արզումանյանը: Նրա խոսքերով, այսօր հայ հանրությունը պետք է պատրաստ լինի արտաքին մարտահրավերներին: «Հայաստանը պետք է համարժեք կերպով գնահատի աշխարհում տեղի ունեցող գործընթացները, հստակ ձեւակերպի եւ հավատարիմ մնա իր ազգային շահերին եւ ժամանակին արձագանքի գործնականում վայրկյանական փոփոխվող իրավիճակին»,-ընդգծել է Հրաչյա Արզումանյանը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---