Հայ-թուրքական երկխոսությունը պետք է շարունակվի եւ անընդհատ բնույթ կրի

PanARMENIAN.Net - Հայ-թուրքական երկխոսությունը պետք է շարունակվի եւ անընդհատ բնույթ կրի: Այդ մասին PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում հայտնել է Սաբանչի համալսարանի թուրք փորձագետ, TESEV կենտրոնի արտաքին քաղաքանության ծրագրերի ղեկավարի օգնական Այբարս Գորջուլուն: «Չկան հարցեր, որոնք չի կարելի քննարկել: Մինչդեռ մենք պետք է խոսենք ամեն ինչի մասին` սկսած Հայոց ցեղասպանությունից մինչեւ փակ սահմանը: Միայն այդ դեպքում հայերն ու թուրքերը կարող են հասնել փոխըմբռնման»,- նշել է թուրք փորձագետը:



Դրա հետ մեկտեղ Գորջուլուն նկատել է, որ Թուրքիայում շատերը չգիտեն Օսմանյան կայսրության Հայոց ցեղասպանության մասին: «Դպրոցներում մեր պատմության այդ շրջանը գրեթե չեն անցնում, եւ մարդիկ զարմանում են, երբ նրանց ասում են ցեղասպանության ժխտման թուրքական քաղաքականության մասին. ասենք` իսկ ի՞նչն ենք մենք ժխտում: Այդ իսկ պատճառով երկխոսությունը շատ կարեւոր է: Հասկանալի է, որ մեկ սեմինարը շատ բան չի փոխի, բայց ես հույս ունեմ, որ նման սեմինարները ավելի շատ կլինեն եւ կընդգրկեն հասարակության տարբեր խավերին»,- ընդգծել է նա:
 Ուշագրավ
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---